Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Վկան և տուժողը պարտավոր են տալ ճշմարտացի ցուցմունքներ»․ «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Քաղաքացին պաշտպանված է միայն այն դեպքում, երբ գիտի իր իրավունքները և պարտականությունները: Փաստաբանների հետ պարբերական զրույցների ընթացքում «Փաստն» իր ընթերցողներին կներկայացնի նրանց իրավունքները, ինչպես նաև մեկնաբանություններ, թե քայլերի ինչ հերթականությամբ շարժվել կոնկրետ դեպքերում: «Քեշիշյան և գործընկերներ» փաստաբանական գրասենյակի փաստաբան Վահագն Քեշիշյանը պարզաբանում է, թե ինչ իրավունքներ ունեն վկան և տուժողը:

«Վկան այն անձն է, որը ենթադրյալ դեպքի համար կարող է տեղեկություն ունենալ: Այն կարող է էական նշանակություն ունենալ գործի հետագա ընթացքի համար: Որպես վկա չեն կարող հարցաքննվել հոգեկան հիվանդությամբ տառապող կամ էլ տկարամտություն ունեցող անձինք: Եթե անձն անչափահաս է, ապա նա պետք է անպայման հարցաքննվի իր օրինական ներկայացուցչի և մանկավարժի ներկայությամբ:

Ոստիկանության կամ քննչական մարմնի կողմից օրենսդրական այս չափորոշիչները չապահովելու դեպքում ստացվում է, որ տվ յալ ապացույցը ձեռք է բերվել օրենքի խախտմամբ: Քրեական դատավարությունը հստակ սահմանում է ապացույցների վերաբերելիություն, թույլատրելիություն և արժանահավատություն: Բացի դրանից, ունենք Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշում Արման Սարգսյանի գործով, որտեղ որպես օրինակ խոսվում է թունավոր ծառի մասին: Ասվում է՝ եթե ծառի արմատները թունավոր են, ինչպե՞ս կարող է պտուղը լինել առողջ: Հետևաբար՝ եթե ապացույցը ձեռք է բերվել օրենքի էական խախտմամբ, դրանից բխող մյուս գործողությունները ևս ածանցվում են թունավոր ծառի արմատներից: Որպես վկա անձը չի կարող հարցաքննվել նաև այն դեպքում, երբ նա պետք է վկայություն տա մերձավոր ազգականի վերաբերյալ: Շատ անգամ ոստիկանությունում քաղաքացուն ասում են՝ իրավունք ունես վկայություն չտալ քո ամուսնու կամ մերձավոր ազգականի դեմ:

Այստեղ պետք է մի բան հստակ շեշտել՝ ոչ թե դեմ, այլ վերաբերյալ, որովհետև չգիտենք այդ վկայությունը հետո կդառնա դեմ, թե ոչ, դա ապագան ցույց կտա: Անձը պետք է հասկանա, որ իրավունք ունի ցուցմունք չտալ իր մերձավորի վերաբերյալ: Միևնույն ժամանակ նա պարտավոր է ճշմարտացի ցուցմունք տալ այն դեպքում, երբ ունի տեղեկություն: Եթե դու կարող ես քո ցուցմունքով բարենպաստ պայմաններ ստեղծել քո մերձավորի համար, ապա կարող ես ցուցմունք տալ»,- «Փաստի» հետ զրույցում ասում է Քեշիշյանը:

Նրա խոսքով՝ շատ անգամ, երբ քաղաքացիների իրավագիտակցությունը ցածր է լինում, հայտնվելով ոստիկանությունում կամ քննչական մարմին կանչվելու դեպքում, նրանք խառնվում են իրար և չգիտեն ինչ անել: «Առաջինն՝ իրավունք ունեն պահանջելու, որ տվյալ պաշտոնատար անձը բացատրի իրենց իրավունքներն ու պարտականությունները, ժամանակ ունեն ծանոթանալու դրանց, իրավունք չունեն անձին շտապեցնելու: Շատ դեպքերում անձին գցում են շփոթմունքի մեջ և նրանից ստանում են այն, ինչ իրենց ձեռք է տալիս: Ոստիկանություն բերման ենթարկվելու ժամանակ քաղաքացին իրավունք ունի իմանալու, թե ինչում է կասկածվում, ինչու է բերման ենթարկվել: Պետք է հստակ ֆիքսեն այն ժամը, երբ բերման են ենթարկվում, որպեսզի արձանագրութունը կազմվի տվյալ ժամով:

Քաղաքացին պետք է ինքը հետևողական լինի իր իրավունքներին, լինի պահանջատեր: Եթե նա չպահանջի, որպեսզի հարգեն իր իրավունքները, ապա դիմացինը դա չի անի, գուցե սա հռետորական հնչի, բայց դա այնդպես է: Այս պարագայում չի զարգանա իրավունքը, մարդկանց իրավագիտակցությունն էլ չի բարձրանա: Երբ բաժին բերման ենթարկվող անձը իմանա իր իրավունքները, ապա պաշտոնատար անձի բոլոր գործողությունները կլինեն օրենքի շրջանակում»,նշում է մեր զրուցակիցը:

Հաջորդիվ տուժողների իրավունքների մասին: «Նրանք այն անձինք են, որոնք տուժել կամ կարող էին տուժել հանցագործություն կատարած անձի կողմից, ընդ որում և՛ ֆիզիկապես, և՛ նյութապես: Մեր օրենսդրությունը՝ քրեական դատավարության 183-րդ հոդվածը, սահմանում է մեղադրանքների երկու տեսակ՝ հանրային և մասնավոր: Այն նորմերը, որոնք քննվում են մասնավոր մեղադրանքի շուրջ, տուժողի բողոքի բացակայության հիմքով կարող են կարճվել: Օրինակ՝ գողությունը կամ կողոպուտը մասնավոր մեղադրանք է, եթե տուժողը բողոք չի ներկայացնում, քրեական հետապնդումը կարող է դադարեցվել: Հանրային մեղադրանքների մասով՝ բողոքի բացակայության դեպքում մեղադրյալը ձեռք է բերում մեղմացնող վիճակ:Այս ամբողջի համատեքստում պետք է ընդգծել մեկ բան՝ տուժողը պարտավոր է տալ ճշմարտացի ցուցմունք»,-ընդգծում է փաստաբանը:

Մեր այն դիտարկմանը՝ եթե վկան, տուժողը կամ կասկածյալը սուտ ցուցմունք են տալիս, նրանք կարո՞ղ են ենթարկվել քրեական պատասխանատվության, մեր զրուցակիցը նշում է. «Կասկածյալը կամ մեղադրյալն իրավունք ունեն «սուտ խոսելու»: Օրինակ՝ մեղադրողը, քննիչը կամ դատարանն ասում է՝ գործի քննության սկզբում կամ ընթացքում նման բան էիր ասել, իսկ հիմա փոխել ես ցուցմունքդ: Նշեմ, որ այս փաստը չի կարող մեկնաբանվել ի վնաս մեղադրյալի, եթե, իհարկե, անմեղ անձի մասին կեղծ տեղեկություններ չի տալիս: Այս դեպքում ուզում եմ տարանջատենք կեղծ մատնությունը: Մեղադրյալը կարող է տասն անգամ ցուցմունքը փոխել, բայց, իհարկե, ամեն անգամ նրա ցուցմունքի արժանահավատությունը արժեզրկվում է:

Վկան և տուժողը պարտավոր են տալ ճշմարտացի ցուցմունքներ, քանի որ կան դեպքեր, երբ քրգործը հարուցվում է տուժողի ցուցմունքի հիման վրա: Եթե որպես վկա ցուցմունք եմ տալիս վարույթ իրականացնող մարմնին, որ, օրինակ՝ տեսել եմ, թե ինչպես է իմ հարևանն այսինչ գործողությունը կատարել, բայց սուտ եմ խոսում, պարզ ասած՝ «շառ եմ անում», այդ դեպքում կարող եմ ենթարկվել քրեական պատասխանատվության: Նույնը տուժողի պարագայում»,-եզրափակում է Վահագն Քեշիշյանը:

Լուսինե Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%