«Ժողովուրդ». Հայաստանը բանան ոչ միայն ներկրում է, այլև արտահանում
ЭКОНОМИКА«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ Հայաստանը ոչ միայն բանան է ներկրում, այլեւ այն արտահանում է: Տեղեկացնենք, որ արդեն մի քանի տարի է՝ Հայաստանը մերձարեւադարձային մրգեր է արտահանում, որոնք, ի դեպ, այստեղ չեն աճում, կամ դրանք աճեցվում են հատուկ պայմաններում ու բավական քիչ քանակությամբ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանը նախորդ տարվա ընթացքում 19.5 տոննա բանան արտահանել է Ռուսաստան, իսկ 48 տոննա՝ Վրաստան: Նախորդ տարի Հայաստանից արտահանվել է 67,5 տոննա բանան, իսկ 2019-ին՝ 11 տոննա: ՀՀ պետական եկամուտների կոմիտեից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ եթե 2019թ. Հայաստանից արտահանվել է 1018,2 տոննա արմավ, արքայախնձոր, ավոկադո, մանգո ու գուավա, ապա 2020թ. այդ թիվը հասել է 1859,7 տոննայի:
Ի դեպ, նշված մրգերից Հայաստանը արտահանել է Ֆրանսիա, Ավստրիա, Բելառուս, Ուկրաինա, Իրան: Միայն Ռուսաստան Հայաստանը 1846 տոննա արմավ, անանաս, ավոկադո, մանգո ու գուավա է արտահանել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում