Ջո Բայդենը Թուրքիայի նախագահին հայտնել է, որ հայերի կոտորածն անվանելու է Ցեղասպանություն
МЕЖДУНАРОДНОЕՄիացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հայտնել է, որ պատրաստվում է 1915-ին տեղի ունեցած հայերի կոտորածն անվանել Ցեղասպանություն՝ փոխանցում է Bloomberg պարբերականը:
Bloomberg-ը նշում է, որ այս քայլով ավելի կսրվեն ԱՄՆ-Թուրքիա՝ առանց այն էլ լարված հարաբերությունները:
Այսօր՝ ապրիլի 24-ի Հիշատակի օրվան նվիրված՝ ԱՄՆ նախագահի ելույթում Ջո Բայդենը պատրաստվում է օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը, ինչը նա խոստացել էր անել նախընտրական արշավի ժամանակ: Բայդենը կլինի ԱՄՆ առաջին նախագահը վերջին 40 տարվա ընթացքում, որ հայերի զանգվածային սպանությունները կանվանի Ցեղասպանություն:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



