«106 տարի առաջ էլ ինչ-որ մեկը լուռ էր, մյուսը կարծում էր՝ «իր գործը չի», 3-րդը՝ որ ոչինչ չի կարող փոխել, 4-րդը՝ որ Արցախը կամ Սյունիքը հեռու են»․ Նազենի Հովհաննիսյան
ЛАЙФԴերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրառում է արել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի առթիվ՝ զուգահեռներ տանելով նաև այսօրվա իրականության հետ։
Ասում են ժամանակը հեռացնում է, մոռացնում: Բոլորովին: Ավելի ցավոտ ու նռռացող վերքի պես ենք զգում Ցեղասպանության ցավն ու հայի արնածորող վերքերը՝ 106-րդ տարելիցին, 2021-ին լցված ենք նույն ցավով, պետականության կորստի վտանգի տագնապով, պատմական իրադարձությունների ողբերգական կրնկողությունը կանխելու կամ նորից նույն շրջապտույտում հայտնվելու վտանգի առաջ:
106 տարի առաջ էլ ինչ-որ մեկը լուռ էր, մյուսը կարծում էր՝ «իր գործը չի», 3-րդը՝ որ ոչինչ չի կարող փոխել, 4-րդը՝ որ Արցախը կամ Սյունիքը հեռու են, իսկ ինքը Մասիվում է կամ Բելգիայում... Լռությունը, հայերի մտածված զինաթափումը, գերտերությունների լուռ համաձայնությունը բերեց մեծագույն ոճրագործության՝ հայաթափության ու հայասպանության: 1-ը ոչնչացրին մեր Մտավորական ուժը, հետո ֆիզիկական և վերջում՝ Հոգևոր: Ուզում էին մեր ոգին կոտրել. ջնջել Հայի հետքը իր ստեղծած ու ծաղկացրած բազմադարյա պատմությունից, կոթողներից, քաղաքներից:
Նույնը՝ ինչ հիմա արտաքին ու ներքին թշնամին է անում. խեղաթյուրում պատմությունը, ոչնչացնում Ցեղասպանության մասին ՀՀ արխիվները, «հրդեհում», ջնջում պատմական իրողությունները՝ բարեկամության կեղծ քողի տակ մեր զգոնությունը բթացնելով:
Խիզախություն է պետք գիտակցելու Հայոց ցեղասպանության հուշահամալիրի, անմար կրակի ու մարդկանց չդադարող հոսքի կարևորությունը, մեծ ազնվություն է պետք, որ հասկանանք պատճառները, գտնենք մեր թուլություններն ու այլևս երբեք թույլ չտանք:
Անցյալ տարի՝ իբր համավարակի պատճառով խախտեցինք մեր ուխտը(... Անմար կրակն անմարդ մնաց.... Նահատակները՝ անաղոթք, ցավը՝ անհաղորդ:
Չէ, ժամը չի մոռացնում, ավելի է խորացնում, դաջում է մեր գիտակցության, գենի ու արյան մեջ յուրաքանչյուրին, որը զոհվել է Հայոց Մեծ Եղեռնին.ընդհանրական մեկ ու կես մլն չէ, նրանք կոնկրետ մարդիկ են, երեխաներ, ծերեր, տղամարդիկ ու կանայք, մտավորականներ ու արհեստավորներ, քաղ. գործիչներ և ուսուցիչներ, ոսկերիչներ ու դարբիններ, Հայեր... մարդիկ:
Մեր ոչ մի զոհ «պլյուս ու մինուս» չի. անհատներ են, ինչպես որ էս պատերազմում զոհված ամեն հոգի, որն իր կյանքն ու սերն ուներ...(
Քանի ողջ եմ՝ միշտ հիշելու եմ, պահանջելու և ապրելու եմ հանուն արդարության, հանուն հայի շարունակության ու հանուն 1915-ից մինչև օրս բոլոր ցեղասպանված հայերի հոգիների հանգստության. Օսմանյան Թուրքիայից մինչև Սումգայիթի ջարդեր ու 2020-ի «պատերազմ»: Հիշում եմ, պահանջում եմ ու հանուն Հայաստանի՝ ապրելու եմ: