«Շքեղ»․ Արփի Գաբրիելյանի նոր լուսանկարը
ЛАЙФԵրգչուհի, հաղորդավարուհի, դերասանուհի Արփի Գաբրիելյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հմայիչ ու վառ կերպարում։

Իր Instagram-ում տեղադրված կադրում Արփին ուսերը բաց սեւ զգեստ է կրում։ Նրա ալիքավոր հարդարված մազերն արձակված են, նախապատվությունը տվել է վառ կարմիր շրթներկին։ Արփիի կերպարն ամբողջացնում են աքսեսուարները։ Հրապարակմանը կից հետեւորդներն ու երկրպագուները բազում դրական խոսքեր են ուղղել նրան՝ գրելով․ «շքեղ», «գեղեցկուհի», «սիրուն»։

Նշենք, որ ավելի վաղ հրապարակված լուսանկարում Արփին պատկերված էր ամուսնու՝ երգիչ Միհրան Ծառուկյանի եւ իրենց որդու՝ Ռոբի հետ։ «Ընտանիք»,- հրապարակումը մակագրել էր Արփին։
1
При поддержке Ucom в Ереване прошли ежегодные соревнования по гонкам дронов «Mini Whoop Drone Racing...
2
IDBank представил цифровую платформу Rate.Trading на выставке Toon Expo.Invest 2026
3
Аршака Карапетян отвечает на комментарии
4
Европейский курс Армении между обещаниями и обязательствами
5
Что будет, если выведут 102-ю базу? Аршак Карапетян



