Պղնձի գինը թարմացրել է 2011 թվականի ռեկորդը
ЭКОНОМИКАՊղնձի գները երկուշաբթի աճում են՝ գերազանցելով 2011 թվականի ռեկորդը, դոլարի թուլացման եւ Չիլիից մատակարարումների հետ կապված մտավախությունների ֆոնին, վկայում են աճուրդների տվյալները, փոխանցում է Prime-ը:
Comex բորսայում պղնձի հուլիսյան ֆյուչերսների արժեքն աճել է 0.94 տոկոսով՝ մեկ ֆունտի (մոտ 0.45 կիլոգրամ) դիմաց կազմելով 4.3842 դոլար: Երկուշաբթի ավելի վաղ ցուցանիշը հասել էր 4.3943 դոլարի, ինչը ամենաբարձր մակարդակն է 2011 թվականի օգոստոսի սկզբից:
Լոնդոնի մետաղների բորսայում (LME) ուրբաթ աճուրդների ավարտին մեկ տոննա պղնձի արժեքն աճել էր 1.6 տոկոսով եւ կազմել 9551.5 դոլար, ալյումինի արժեքը՝ 0.06 տոկոսով՝մինչեւ 2364.5 դոլար, ցինկի արժեքը՝ 1.05 տոկոսով՝մեկ տոննայի դիմաց մինչեւ 2852 դոլար:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо
5
Как были чмошниками , так и остались



