Ереван, 04.Май.2026,
00
:
00
ВАЖНО


«Լազարևը բարկացավ ու այնպես աջակցեց ինձ, կարծես, հարազատս լիներ»․ Սյուզաննա Մելքոնյանը՝ «Ну-ка, все вместе!»-ում հաղթանակի, 2 մլն ռուբլի ստանալու և եզրափակչի օրը ձայնը կորցնելու մասին

ЛАЙФ

Tert.am Life–ն իր ընթերցողներին արդեն հայտնել է, որ ռուսական «Ну-ка, все вместе!» նախագծի հաղթող է դարձել երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը։ Մեզ հետ զրույցում Սյուզաննան խոսել է սպասված հաղթանակի, եզրափակչի օրը ձայնը կորցնելու, ժյուրիի նախագահ Սերգեյ Լազարևի վերաբերմունքի, հայ մասնակիցների հետ հարաբերությունների և մրցանակների մասին։

Սյուզաննայի խոսքով՝ հաղթանակը շատ սպասված էր, կյանքում առաջին անգամ որպես վոկալիստ ինքն իրեն հավատում էր։

«Շատ մրցույթների եմ մասնակցել, բայց ինչ-որ կետում մտածել եմ՝ գուցե չստացվի, իսկ այս նախագծում այդ «գուցեներ» չկային։ Մոտ մեկ տարի պատրաստվել էի մրցույթին, վերջին ամիսները, հատկապես ծանրաբեռնված էին, ինչը խոսում է այն մասին, որ շատ լուրջ եմ մոտեցել նախագծին։ Հենց դրանով էր պայմանավորված, որ սպասում էի հաղթանակի։ Զգում էի, որ իմ ժամն է հասել, ներսումս այդ զգացողությունը կար՝ չնայած մրցակիցներս ուժեղ էին։ Զարմացած եմ, որ անգամ դա ինձ չխանգարեց, հստակ գիտեի, թե բեմում ինչ պետք է անեի, զգացմունքային առումով ինձ մոտ հասուն վիճակ էր, հոգեբանական տեսանկյունից բեմում ուրիշ Սյուզաննա էր։ Եթե լիներ նախկին Սյուզաննան, գուցե ինչ-որ կետում կոտրվեր ու չկարողանար, բայց, փաստորեն, հոգեբանորեն ինձ հետ այնքան էի աշխատել, որ ստացվեց։ Ինքդ քեզ հետ աշխատելը շատ բարդ է, քեզնից անընդհատ պահանջելը՝ ևս, այդ ամենը առողջության, նյարդերի հաշվին է, բայց այդ ամենից հետո բեմը ցույց է տալիս՝ ով ես դու»,- ասաց նա։

Երգչուհին պատմեց, որ մրցույթի եզրափակչի օրը իր հետ արտասովոր դեպք է տեղի ունեցել։ «Եզրափակչի օրը եկավ մի պահ, երբ կորցրի ձայնս։ Դա չքնելուց, խիտ գրաֆիկից, նյարդերից էր։ Ինձ համար մասնագետ կանչեցին, ով ձայնալարերիս հանգստացնող ներարկեց։ Ստեղծագործական անձնակազմը շատ հոգատար վերաբերմունք ցույց տվեց, կարծես, վաղուց միմյանց ծանոթ լինեինք։ Ժյուրիի անդամներն այդ մասին չեն իմացել, ինձ համար ճիշտ, պրոֆեսիոնալ չէր լինի, եթե  նրանք իմանային»,- նշեց նա։

Ինչպես առաջին ելույթի ժամանակ, այս անգամ էլ Սյուզաննան ստացավ ժյուրիի 100 անդամից 99-ի ձայնը, բայց այն երգչուհին, ով նախորդ անգամ նրան ձայն չէր տվել, այս անգամ առաջիններից մեկը կոճակը սեղմեց։

«Եզրափակչի ժամանակ իմ օգտին չքվեարկեց միայն երգչուհի Սաշան։ Նա մեկնաբանեց՝ եթե գոռում ես, չի նշանակում, որ լավ ես երգում, հարգում եմ նրա կարծիքը։ Սերգեյ Լազարևն այդ պահին բարկացավ ու պատասխանեց նրան, ասաց, որ անգամ մեկ սխալ նոտա չեմ երգել։ Որպես վոկալիստ ասեմ, որ այդ երգն օրիգինալ տոնից երգելը շատ բարդ է, այն էլ մրցութային մթնոլորտում։ Անկեղծ ասած, Լազարևի պատասխանը մանրամասնորեն չէի հիշում, դիտելուց հետո երեկ խոսեցի նրա հետ, շնորհակալություն հայտնեցի ինձ այդքան աջակցելու համար։ Այնպիսի վերաբերմունք է ինձ ցույց տվել, կարծես, հարազատս լինի»,- պատմեց Սյուզաննան։

Ըստ երգչուհու՝ եզրափակչի օրը, առհասարակ, շատ գերհոգնած էր, առավոտյան 7։30-ից ստուդիա են գնացել, իսկ 11։00-ից տարբեր նկարահանումների մասնակցել։

«Ես վերջինը ելույթ ունեցա։ Ելույթից հետո «Բաթլ»-ում վերջին ուժերով եմ երգել, ֆիզիկապես սպառված էի, միայն աղոթում էի, որպեսզի Աստված ինձ միայնակ չթողնի։ Միավորներս տեսնելուց հետո ինձ մոտ զգացմունքների տարափ էր։ Շատ հաղթանակներ, մրցանակներ եմ ունեցել, բայց նման լայնամասշտաբ հաղթանակ չեմ ունեցել։ Սա միայն իմ հաղթանակը չէ, բոլորինս է, այն նվիրում եմ մեր հերոսներին,- ասաց նա և հավելեց՝ իրեն շատ են գրում, թե ինչո՞ւ բեմում նման բան չի ասել, ցավոտ թեման չի շոշափել,- Ուզում եմ ասել, որ ես չէի կարող։ Ի սկզբանե ինձ հետ խոսել են ու ասել, որ քաղաքական ոչ մի թեմա չպետք է շոշափեմ։ Գուցե ինչ-որ առումով դա ճիշտ է, եթե հարցազրույց տայի, խոսեի ինձ համար զգացմունքային թեմայի մասին, բեմում ուժեղ ելույթ չունենայի։ Ես այն մարդը չեմ, որը կլռեր այդ թեմայի շուրջ, եթե խոսելու հնարավորություն ունենար»։

Խոսելով եզրափակչում հայտնված հայ մասնակիցների հետ հարաբերությունների մասին՝ Սյուզաննան ասաց, որ բոլորի հետ ջերմ շփում ուներ։ «Մասնակիցներից  Գարիկ Զաբելյանն ասես իմ փոքր եղբայրը լիներ, իր ելույթից հետո եկավ, ինձ գրկեց ու ասաց, որ հաղթելու եմ։ Արփիի հետ բեմում ենք հասցրել շփվել, որովհետև այնտեղ գրաֆիկը շատ խիտ էր, նա երրորդ հորիզոնականում էր։ Անահիտ Ադամյանի հետ ծանոթ էի Հայաստանից։ Իմ կյանքում առաջին մրցույթն էր, որտեղ բոլոր մասնակիցներն ինձ գրկում էին, շնորհավորում, աջակցում։ Հաղթելը, փաստորեն, շատ դեպքերում հեշտ է։ Ավելի հաճելի է, երբ քեզ հետ մրցող տաղանդավոր մարդիկ ուրախանում են քեզ համար»,- նկատեց նա։

Անդրադառնալով ստացած մրցանակներին՝ երգչուհին ասաց․ «Մրցանակներից էր գործընկերներից մեկի կողմից 1 մլն ռուբլին, ևս 1 մլն ռուբլի տրամադրեց հեռուստաընկերությունը։ Հենց այս պահին Ռուսաստանում եմ, մեկնել եմ նաև նոր երգ ձայնագրելու համար, որը ևս մրցանակների թվում է, միայն կարող եմ ասել, որ երգը ռուսերեն է։ Նաև կլինեմ մյուս եթերաշրջանի ժյուրիի կազմում, ինչը մեծ պատիվ է»։

 
Артур Хачатрян: где 12 миллионов евро, выделенные на борьбу с «гибридной войной»?Двойная игра Еревана: Пашинян борется с Москвой на словах, пока его окружение зарабатывает на связях с РФЯпония впервые с июня 2025 года закупила российскую нефтьГегаркуник в центре внимания: о чём говорил Царукян с жителямиНАТО: Мы работаем с США, чтобы понять детали их решения по войскам в ГерманииРоберт Кочарян: Никаких договоренностей с Сержем Саргсяном о транзите власти не былоГосударственная политика должна объединять обществоИран требует от арабских стран репараций за содействие американо-израильской агрессииСоздан инструмент, который оценивает биологический возраст человека по фотографииБаронесса Кэролайн Кокс перед европейским саммитом в Армении выступила с открытым письмомГрузинский боец Мераб Двалишвили отказался от грэпплинг-поединка с Арманом ЦарукяномВ «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в ЕреванАншлаг и магия музыки: в Армении грандиозным концертом отметили 135-летие Сергея ПрокофьеваЕще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению РоспотребнадзораМилли Меджлис Азербайджана приостановил сотрудничество с ЕППоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня труда Инфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Новые возможности для активной молодежи: «Евразия-Армения» провела четвертый волонтерский тренинг по управлению проектамиГрузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Демографический фронт: семья как последний рубеж. Сурен Суренянц Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в Ереване«Ваш родственник в беде»: IDBank предупреждает об агрессивной волне телефонного шантажаПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст» Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»ЛГБТ вместо демократии: какую цену Брюссель выставил Еревану за евроинтеграциюКитай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛО«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Двин»Папа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю 111 годовщины геноцида армян