Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Եթե համարժեք քայլեր չիրականացվեն, կունենանք նաև լուրջ սոցիալական ճգնաժամ»․ «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում, բացառությամբ շինարարության և էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտների, հունվարմարտ ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, անկում է արձանագրվել: «Փաստի» հետ զրույցում այս մասին ընդգծեց տնտեսագետ Կարեն Սարգսյանը:

Անդրադառնալով կառավարության վերջին նիստի ժամանակ հայտարարված՝ աշխատատեղերի աճի ցուցանիշներին՝ տնտեսագետը նշեց, որ պատկերն իրականում այլ է. «Ըստ ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության, 2021 թ. մարտին եկամուտ (հարկման բազա) ապահոված աշխատատեղերի թվաքանակը կազմել է շուրջ 622,5 հազար, ինչը 2020 թ. մարտի համեմատ ավելի է շուրջ 2,5 հազարով, 2019 թ. մարտի համեմատությամբ` 38,5 հազարով, իսկ 2018 թ. մարտի համեմատությամբ` 85,5 հազարով: Ստացվում է, որ, ըստ ՀՀ կառավարության, տեղի է ունեցել աշխատատեղերի էական աճ, այնինչ իրականում պատկերը միանգամայն այլ է։ Ըստ tradingeconomics.com միջազգային վերլուծական կայքում արտացոլված տեղեկատվության (կայքում հրապարակված տվյալները հիմնված են տվյալ երկրի վիճակագրական պաշտոնական տվյալների վրա), 2018 թ. մարտին Հայաստանում զբաղվածների թվաքանակը կազմել է 874 հազար մարդ, 2019 թ. մարտին՝ 1087 հազար մարդ, 2020 թ. մարտին՝ 996 հազար մարդ, 2021 թ. փետրվարին՝ 607 հազար մարդ։ Միանգամայն տրամաբանական է, որ այն հնարավոր է լինի 622,5 հազար, ինչպես ներիկայացնում է ՊԵԿ-ը։ Սակայն եթե համեմատենք 2021 թ. մարտի աշխատատեղերի ցուցանիշը անցած 3 տարիների նույն ժամանակահատվածի տվյալների հետ, ապա ստացվում է հակառակ պատկերը. 2020 թ. մարտի համեմատ այն նվազել է 373,5 հազարով, 2019 թ. մարտի համեմատ՝ 464,5 հազարով, իսկ 2018 թ. մարտի համեմատ՝ 251,5 հազարով։ Միաժամանակ նշեմ նաև, որ գործազուրկների թիվը, ըստ նույն կայքում արտացոլված տվյալների, 2020 թ. մարտին կազմել է 61,6 հազար մարդ, 2021 թ. հունվարին՝ 62,2 հազար մարդ, 2021 թ. փետրվարին՝ 63 հազար»:

Անդրադառնալով գնաճին, դրամի արժեզրկման տեմպերին ու Կենտրոնական բանկի կողմից կիրառվող գործիքակազմին՝ տնտեսագետը շեշտեց. «Փաստացի, գնաճը բավական բարձր տեմպեր է արձանագրել վերջին ամիսներին, և բնական է, որ այն հանգեցնելու է նաև փոխարժեքի արժեզրկման: Քաղաքացիները և տնտեսվարողները գնաճից պաշտպանվելու համար իրենց ազատ միջոցները ձգտում են պահել դոլարային տեսքով, ինչն էլ շուկայում դոլարի հանդեպ ավելցուկային պահանջարկ կարող է ստեղծել: Պետք է փաստել, որ ԿԲ-ի գլխավոր խնդիրներից մեկն էլ ֆինանսական կայունության ապահովումն է, և եթե վերջինիս կողմից ինտերվենցիա չիրականացվի, ապա փոխարժեքի նման կտրուկ տատանումները կարող են խուճապ և քաոսային իրավիճակ ստեղծել երկրում, որտեղ առանց այն էլ տնտեսությունը դեռևս գտնվում է ռեցեսիոն փուլում, իսկ արժութային ճգնաժամը էլ ավելի կխորացնի առկա տնտեսական ճգնաժամը: Բայց, առհասարակ, ընդհանուր տնտեսական իրավիճակով պայմանավորված՝ դրամի փոխարժեքը կրկին արժեզրկվելու է, սակայն այն պետք է լինի կառավարելի, աստիճանական և ոչ կտրուկ:

Ըստ էության, ԿԲ-ի դրամավարկային կոշտ գործիքակազմը երկարաժամկետ արդյունք չի կարող տալ, ուստի մնում է միայն պարբերաբար դոլարային ինտերվենցիաներով փոխարժեքը պահել մի դիրքում, որն արդեն իսկ չի համապատասխանում մեր երկրի հիմնական տնտեսական ֆունդամենտալներին. տնտեսական աճի բացասական տեմպ, գնաճի բարձր մակարդակ, պետական պարտքի կտրուկ աճ, բավական մեծ բյուջեի պակասուրդ, ներդրումային դիրքերի շարունակական վատթարացում, գումարած դրան նաև քաղաքական անկայունություն և հանրության հոռետեսական սպասումներ: Այս ամենը պարզապես չի կարող չազդել ազգային արժույթի փոխարժեքի վրա: Բացի այդ, գնաճը զսպելու համար ԿԲ կոշտ գործիքակազմի շարունակական կիրառումն այն դեպքում, երբ տնտեսությունն անկման փուլում է, պարզապես անթույլատրելի է: Ուստի, կարծում եմ, որ միայն ԿԲ գործիքակազմի կիրառմամբ չի կարող կայունացվել ինչպես գնաճը, այնպես էլ դրամի փոխարժեքը. անհրաժեշտ է կառավարության կողմից հստակ ծրագրային քայլեր իրականացնել այս ուղղությամբ»:

Կարեն Սարգսյանը նաև նշեց, որ Հայաստանի սպառողական շուկայի գնաճը ամենաբարձրներից է աշխարհում: Նա նշեց, որ գնաճի օբյեկտիվ պատճառներից զատ կան սուբյեկտիվ գործոններ. «Մասնավորապես, սուբյեկտիվ պատճառը տեղի շուկաներում առկա իրավիճակն է: Գնաճը զսպելու համար նախևառաջ պետք է լուրջ մոնիթորինգ իրականացվի բոլոր շուկաներում՝ բացահայտելու առկա գնաճային ներքին ռիսկերը: Բացի այդ, ՀՀ կառավարությունն արդեն իսկ պետք է ազգաբնակչության եկամուտների ինդեքսավորում իրականացներ՝ սոցիալական իրավիճակի էլ ավելի վատթարացումը կանխելու նպատակով: Ավելին, ինչպե՞ս կարելի է խոսել տնտեսության վերականգնման մասին այն պարագայում, երբ առկա է բարձր գնաճ, որի ֆոնին անխուսափելիորեն նվազում են ազգաբնակչության իրական եկամուտները, ինչն էլ իր հերթին անխուսափելիորեն հանգեցնում է համախառն պահանջարկի կրճատման: Իսկ վերջինիս էական անկումը կանխելու համար եկամուտների ինդեքսավորումը պարզապես անհրաժեշտ և օրակարգային հարց է, որին որևէ կերպ իշխանության ներկայացուցիչները չեն անդրադառնում: Կարծում եմ, որ եթե նման համարժեք քայլեր չիրականացվեն, ապա տնտեսության վերականգնումը կմնա լոկ հայտարարությունների մակարդակում և, ավելին, բացի տնտեսականից, կունենանք նաև լուրջ սոցիալական ճգնաժամ»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%