Օբաման դարձյալ Պուտինին կոչ է արել դուրս բերել զորքն Ուկրաինայից
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Ուկրաինայի հակամարտությունն ու կոչ է արել ռուսական զորքը դուրս բերել այդ երկրից:
Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այդ մասին հաղորդել է Սպիտակ տունը:
«Նախագահ Օբաման հաստատել է Ռուսաստանի կողմից պարտավորությունների կատարման անհրաժեշտությունը, որը երկիրը ստանձնել է մինսկյան համաձայնությամբ, ներառյալ՝ ռուսական բոլոր զորքերն ու տեխնիկան Ուկրաինայի տարածքից դուրս բերելը»,-ասված է հաղորդագրության մեջ:
Խոսակցությունը տեղի է ունեցել ռուսական կողմի նախաձեռնությամբ:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն բազմիցս Մոսկվային մեղադրել են Ուկրաինայի գործերին միջամտելու համար: Ռուսաստանը հերքում է դա և նման մեղադրանքներն անընդունելի համարում:
X
1
Родина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак Карапетян
2
Демократическим путём эту власть менять невозможно. Аршак Карапетян
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчика
4
Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий
5
На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак Карапетян



