Ереван, 24.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Անսպասելի ուղևորությունների հավանականությունը մեծ է. ապրիլի 28-ի աստղագուշակ

ЛАЙФ

Խոյ: Առավել ուշադիր եղեք ներքին ձայնին, այն այսօր ձեզ չի խաբի: Աշխատանքին վերաբերող ձեր որոշումները մտերիմներին փոքր-ինչ տարօրինակ կթվան: Սակայն դեպքերի զարգացումը կապացուցի , որ դուք միանգամայն իրավացի էիք: Այն Խոյերը, ովքեր վերջին շրջանում տարաձայնություններ են ունեցել ղեկավարության հետ, այսօր վերջնականապես կհարթեն իրավիճակը և ընդհանուր լեզու կգտնեն:

Հնարավոր է ինքնազգացողության վատացում, սակայն լուրջ առողջական խնդիրներ չեք ունենա: Օրվա երկրորդ կեսը նպատակահարմար է կոսմետիկ և առողջարարական պրոցեդուրաների համար: Ընդ որում, խորհուրդ է տրվում օգտագործել միայն փորձված միջոցներ, քանզի ալերգիայի վտանգը մեծ է:

Ցուլ: Թեև օրն անհաջող սկիզբ կունենա, հուսահատվելու կարիք ամենևին էլ չկա, քանզի դրական փոփոխություններն իրենց երկար սպասեցնել չեն տա: Փորձառու գործընկերների, ավագ ընկերների հետ շփումն օգտակար կլինի: Կստանաք խորհուրդներ, որոնց շնորհիվ կխուսափեք սխալներ գործելուց և կկարողանաք բարդ խնդիրներին ճիշտ լուծումներ տալ:

Ֆինանսական տեսանկյունից օրվա երկրորդ կեսն առավել բարեհաջող կդասավորվի: Հնարավոր է խոշոր գումարային շահույթ: Անսպասելի ուղևորությունների հավանականությունը մեծէ: Դրանք ոչ միայն կբարձրացնեն ձեր տրամադրությունը, այլև թույլ կտան հետաքրքիր ծանոթություններ հաստատել:

Երկվորյակներ: Գործերն, ընդհանուր առմամբ, վատ չեն դասավորվում: Սակայն թուլանալու համար դեռ վաղ է: Ցանկացած վրիպում կարող է լուրջ հետևանքներ ունենալ: Ասօր կհիշեցնեն նախկինում թույլ տված սխալների մասին, ինչը, վերջնականապես, կփչացնի ձեր տրամադրությունը: Բարեհաջող օր է համագործակցության շուրջ բանակցություններ վարելու համար, սակայն, վերջնական որոշումներ կայացնելու հարցում շտապել չարժե:

Անսպասելի ուղևորությունների հավանականությունը մեծ է: Հնարավոր են այնպիսի լուրեր ,որոնք կստիպեն արմատապես փոխել ձեր ծրագրերը: Կենսական ներուժը բարձր է, ինքնազգացողությունից չեք դժգոհի:

Խեցգետին: Չնայած բոլոր դժվարություններին, ձեզ կհաջողվի հասնել այն ամենին, ինչին ձգտում եք: Այդ հարցում ձեզ կօգնեն ոչ միայն համառությունն ու նպատակասլացությունը, այլև ներքին ձայնը, որի շնորհիվ դուք միշտ կհայտնվեք ճիշտ ժամանակին և ճիշտ վայրում: Հնարավոր է որոշակի գումարային շահույթ, ինչը շատ տեղին կլինի:

Բարեհաջող օր է նոր ծանոթությունների համար: Այդ հարաբերություները կլինեն գործնական, ընկերական բնույթի, այլ ոչ՝ սիրային: Հրաշալի օր է աչք շոյող իրեր ձեռք բերելու համար: Ձեր նուրբ ճաշակն այսօր ձեզ շատ կօգնի:

Առյուծ: Հրաշալի օր է ,ամբողջ եռանդով, աշխատանքին նվիրվելու համար: Ձեր հաջողությունները կարող են շարժել ոմանց նախանձը: Այսօր, անգամ ամենահնարամիտ ու խորաման թշնամիներին չի հաջողվի վնասել ձեզ: Նպատակահարմար օր է գործնական բանակցությունների և կարևոր հանդիպումների համար: Հրաշալի տպավորություն եք թողնում բոլոր նրանց վրա ,ում հետ առնչվում եք:

Հնարավոր են նոր ռոմանտիկ հետաքրքրություններ: Այսօր սկսված հարաբերությունները թեև շատ ուրախություն կբերեն, սակայն, հազիվ թե երկարատև լինեն: Հարազատների հետ հնարավոր են տարաձայնություններ, ֆինանսական հարցերի շուրջ վեճեր: Այսօր խոշոր գնումներ կատարել չարժե:

Կույս: Օրվա ընթացքում հնարավոր են ֆինանսական, մասնագիտական խնդիրներ,ինչպես նաև, ձեզ համար թանկ մարդկանց հետ վեճեր: Սակայն բացասական միտումների ազդեցությունը երկար չի տևի: Օրվա երկրորդ կեսին կհաջողվի հաջողության հասնել, եթե հետևեք ձեր, այլ ոչ թե ուրիշների ծրագրերին:

Կենսական ներուժը բարձր է: Անգամ լուրջ ծանրաբեռնվածության դեպքում՝ հոգնածություն չեք զգա և ուժասպառ չեք լինի: Հրաշալի օր է ֆիզիկական աշխատանք կատարելու, սպորտով զբաղվելու համար: Երեկոն տրամադրեք արդյունավետ կանխարգելիչ պրոցեդուրաներին:

Կշեռք: Բարդ օր է սպասվում: Ճիշտ կվարվեք, եթե գործեք բացահայտ և խուսափեք ամեն տեսակ ինտրիգներից, այլապես ինքներդ ձեզ կվնասեք:Կասկածելի անձանց հետ համագործակցելու դեպքում՝ կորուստներ կկրեք: Այսօր կնքած բոլոր գործարքները հուսախաբ կանեն: Աշխատանքը փոխել չարժե, թեև, այդ հարցի շուրջ նախնական քննարկումները լիովին ընդունելի են:

Անձնական հարաբերությունների տեսանկյունից օրը լավ կդասավորվի: Փոքր-ինչ անսովոր սիրային ժամադրությունները հրաշալի կանցնեն: Գործի դրեք ձեր վառ երևակայությունը, և, անկասկած, հաճելիորեն կզարմացնեք ու կուրախացնեք ձեր սիրելիին:

Կարիճ: Ամեն բան դասավորվում է սպասվածից ավելի լավ: Այսօր կարող եք ձեռնամուխ լինել նոր գործերի, կամ ավարտին հասցնել այն, ինչն արդեն սկսել եք: Երկու դեպքում էլ աստղերը ձեր կողմից են և կօգնեն հաջողության հասնել: Նպատակահարմար օր է գործնական բանակցությունների համար: Կարող եք քննարկել նախագծեր, որոնց ժամանակին լուրջ չեք վերաբերվել:

Օրվա երկրորդ կեսին բացառապես հաճելի, սիրային ապրումներ կունենաք: Հնարավոր է սեր առաջին հայացքից: Ներքին ձայնի շնորհիվ, կխուսափեք սխալներից, որոնք կարող են հարազատների հետ հարաբերություններում խնդիրներ առաջացնել:

Աղեղնավոր: Օրվա թվացյալ պարզությունը կարող է մոլորեցնել ձեզ: Փորձեք հեռատես լինել: Ստիպված կլինեք երկար գլուխ կոտրել՝ հասկանալու համար իրադարձությունների իրական պատճառը: Որոշումներ կայացնելիս՝ առավել զգոն եղեք: Հիշեք՛, այսօր չարժե կուրորեն հետևել ընկերների կամ հարազատների խորհուրդներին: Անհրաժեշտ է ինքնուրույն գործել:

Կարող եք ինքներդ ձեզ որոշ գնումներ թույլ տալ: Նաև ձեռք բերել նվերներ ընկերների և մտերիմների համար: Օրվա երկրորդ կեսին ժամանակ հատկացրեք զբոսանքի համար, այն կօգնի խուսափել գլխացավից և անքնությունից:

Այծեղջյուր: Օրվա առաջին կեսին հնարավոր են տարաձայնություններ այն մարդու հետ, ումից կախված է ձեր կարիերայի հետագա զարգացումը:Եվ որքան էլ փորձեք խուսափել տհաճ խոսակցություններից , միևնույն է, հանգիստ ու հաճելի շփում ձեր միջև այսօր չի ստացվի: Բացի այդ, ձեզ հաճախ կհիշեցնեն ժամանակին թույլ տված սխալների մասին, ինչն էլավելի կփչացնի տրամադրությունը:

Եթե ցանկանում եք հաջողության հասնել, ապա գործեք ինքնուրույն: Ո՛չ տանը և ո՛չ էլ աշխատավայրում հուսալի աջակիցներ չեք գտնի: Փոխարենը հնարավորություն կունենաք հանդիպելու նրան, ով կհամաձայնի գումարային ներդրում կատարել, ձեզ համար, կարևոր նախագծում:

Ջրհոս: Չնայած որոշ դժվարությունների՝ օրն, ընդհանուր առմամբ, լավ կդասավորվի: Անգամ ամենաբարդ իրավիճակներում չեք կորցնի լավատեսությունն ու կենսասիրությունը: Հնարավոր է հանդիպեք մարդկանց, ովքեր, անշահախնդրորեն, իրենց վրա կվերցնեն ձեր խնդիրների մի մասը :

Ֆինանսական տեսակյունից օրը բարեհաջող է: Այսօր որոշ Ջրհոսներ, սպասվածից ավելի շատ, եկամուտ կունենան: Հաջող պատահականությունը կարող է անձնական կյանքում դրական փոփոխությունների սկիզբ դնել: Կպահանջվի միայն ճիշտ վարքագիծ դրսևորել, ինչը, ձեր դեպքում, այնքան էլ դժվար չի լինի: Կենսական ներուժը բարձր է:Ինքնազգացողությունից չեք դժգոհի:

Ձկներ: Օրվա առաջին կեսին կարող եք հաջողության հասնել՝ գործի դնելով ինչպես սեփական, այնպես էլ շրջապատի մարդկանց գիտելիքներն ու հմտությունները: Անգամ ամենաանկեղծ Ձկներն, այսօր ճարպկություն ու խորամանկություն կդրսևորեն, ինչը ոչ մեկի չի վնասի, փոխարենը կօգնի որոշ արդյունքների հասնել:

Օրվա երկրորդ կեսին, հնարավոր է, ինքնամոռաց սիրահարվեք: Սակայն նոր հարաբերություններ սկսել չարժե: Դրանք ներդաշնակ զարգացում չեն ունենա և ավելի շատ խնդիրներ կստեղծեն: Արդեն կայացած զույգերին չեզոք օր է սպասվում: Վեճեր չեն լինի, սակայն հարաբերություններում, որոշ սառնություն կնկատվի, բարեբախտաբար՝ ժամանակավոր:

«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян