Ереван, 25.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«168 ժամ». Իշխանություն՝ Հայաստանի դիմաց․ Նիկոլ Փաշինյանի առաջարկը

ПОЛИТИКА

«Մեր փոքր ու մեծ տարածաշրջաններում տեղի են ունենում ոչ սովորական իրադարձություններ, որոնք կարող են հեղափոխական վերաձևումների ենթարկել ռեգիոնը։

Իրան-Չինաստան, Ռուսաստան-Թուրքիա, Ռուսաստան-Իրան, Ռուսաստան-Չինաստան, Ադրբեջան-Թուրքիա, Ադրբեջան-Ռուսաստան-ԵՏՄ… սա բազմաշերտ ու բազմագործոն հարաբերությունների ոչ ամբողջական շարքն է, որոնցից յուրաքանչյուրն առանձին-առանձին և բոլորը՝ ընդհանրության մեջ, ազդեցություն ունեն և ունենալու են մեր տարածաշրջանում նոր իրողությունների ու ստատուս-քվոյի հաստատման վրա։ Աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային ակտիվ զարգացումները ռեգիոնալ բոլոր պետությունների, այդ թվում՝ Հայաստանի համար պարունակում են ինչպես սպառնալիքներ, այնպես էլ՝ հնարավորություններ։ Հասկանալի է, որ տարածաշրջանային որևէ պետություն այս գործընթացում պետք է հանդես գա սպառնալիքները հնարավորինս չեզոքացնելու և հնարավորություններից առավելագույն օգուտներ քաղելու սկզբունքով։ Այս տեսանկյունից Հայաստանի վիճակը ողբերգական է։ Ոչ թե՝ որովհետև սպառնալիքներն անհուսորեն ավելի շատ են, քան հնարավորությունները, այլ այն պատճառով, որ Հայաստանում գործում է ինտելեկտուալ առումով անկարող իշխանություն, որի միակ խնդիրն այդ նույն իշխանության պահպանումն է։

Ակնհայտ է, որ վերը նշված բազմաշերտ հարաբերությունների ու հակադրությունների խորապատկերում որևէ պետություն կարող է շահած դուրս գալ միայն ճկուն, ադապտիվ, ռեակցիոն դիվանագիտության և այդ դիվանագիտությանը թիկունքային ապահովվածություն ստեղծող պետական համակարգի դեպքում։

Ահա այս հարթությունում է Հայաստանի իրավիճակը ընդհուպ մոտ ողբերգականին, քանի որ գործնականում մենք չունենք արտաքին քաղաքականություն ու դիվանագիտություն, եղածն էլ բուտաֆորիկ դեր ունի և գործում է այնքանով, որքանով անհրաժեշտ է Ռուսաստանին քծնելու, այդ քծնանքի քողի տակ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ ստվերային մանր հարաբերություններ պահպանելու համար։ Հայաստանը չունի ինտելեկտուալ այն կառույցը, որը մեր շուրջը կատարվող աննախադեպ ակտիվ իրադարձություններում կարող է առնվազն համարժեք դիվանագիտական արձագանք ապահովել։

Համարժեք դիվանագիտության ու ինտելեկտուալ կարողությունների բացակայության իրողությունը ոչ թե պատճառ է, այլ հետևանք։ Ուստի կարևոր է հասկանալ, թե ինչո՞ւ է Հայաստանը հայտնվել այնպիսի իրավիճակում, որում դիվանագիտությունը վարվում է միջակ ուսանողի անբավարար կուրսային աշխատանքի մակարդակով։ Իսկ գուցե բոլոր նրանց համար, ովքեր ներգրավված են մեր տարածաշրջանի մեծ առևտրում, անհրաժեշտ է եղել ու է, որպեսզի Հայաստանն այս փուլում ունենա հենց այսպիսի ամուլ ու անկար իշխանություն։ Այս հարցի պատասխանը կարող է լույս սփռել շատ մութ անցքերի, այդ թվում՝ 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների վրա։

Հասկանալի է, որ այսօր կուլմինացիային հասնող տարածաշրջանային մեծ խաղը համապատասխան կենտրոններում նախագծվել ու մշակվել է շատ վաղուց, տարիներ, գուցե տասնամյակներ առաջ։ Իսկ եթե դա այդպես է, ապա բացառելի՞ է արդյոք, որ այդ նախագծումներում տեղ է վերապահված եղել նաև Հայաստանում իշխանության փոփոխությանը։

Վստահաբար՝ ոչ։ Չնայած ռեգիոնալ այս խաղը մեծերի խաղ է, բայց Հայաստանն իր աշխարհագրական ու աշխարհաքաղաքական դիրքով կարող էր կարևոր դեր ունենալ նոր ստատուս-քվոյի հաստատման գործում, եթե հանդես գար ոչ թե որպես աշխարհաքաղաքականության օբյեկտ, ինչպես հանդես է գալիս այսօր, այլ դիրքավորվեր որպես միջազգային հարաբերությունների սուբյեկտ։

Հետևաբար՝ առնվազն քննարկելի է վարկածը, որ տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական այս մեծ խաղի նախագծումներում առանձին բաժին նվիրված է եղել Հայաստանի սուբյեկտայնության զրոյացմանը և այնպիսի իշխանության հաստատմանը, որը կապահովեր այդ զրոյացումը։

Խաղը ոչ միայն չի ավարտվել, այլև թևակոխում է վճռորոշ փուլ։ Եվ առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններն իրականում անհրաժեշտ է դիտարկել հենց այս՝ աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային գլոբալ գործընթացների հարթությունում։

Ահա այդ հարթությունում դիտարկելիս ակնհայտ է դառնում, որ ընտրություններում հաղթելու ամենամեծ շանսն ունի այն ուժը, որն ապահովելու է Հայաստանի սուբյեկտայնության զրոյացման շարունակությունը՝ այդպիսով չխոչընդոտելով տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական մեծ խաղի ընթացքին ու ավարտին։ Այդ առումով, հաղթանակի ամենամեծ շանսն ունի Նիկոլ Փաշինյանը, ով ամենամեծ ներդրումն է ունեցել Հայաստանի սուբյեկտայնության ոչնչացման գործում և հիմա էլ անթաքույց պատրաստակամություն է հայտնում շարունակել դա՝ հանուն մեծ խաղի անխոչընդոտ ընթացքի՝ իր իշխանությունը պահպանելու դիմաց։

Իշխանություն, որը ձեռնտու է բոլոր այն կենտրոններին, ովքեր նախագծել են մեր մեծ ու փոքր տարածաշրջաններում ընթացող վերաձևումները՝ Հայաստանի շուրջ, բայց առանց Հայաստանի։

Հայաստանում նախկինում կայացած որևէ ընտրական գործընթացում աշխարհաքաղաքականությունը չի արտահայտվել այնքան ու այնպես, որքան այս արտահերթ ընտրություններում։

Իսկ դա նշանակում է, որ ընտրության ելքը որոշելու են ոչ միայն ու ոչ այնքան՝ ՀՀ հպարտ քաղաքացիները, որքան նրանք, ովքեր շահագրգռված են, որ ՀՀ քաղաքացիները հպարտության մասին հիշատակումներից շոյված զգալով՝ չնկատեն պետության կորուստը։

Ակնհայտ է, որ այս խճճված ու խրթին խաղում իրադարձությունները կարող են հայանպաստ ելք ունենալ միայն Հայաստանի սուբյեկտայնության վերականգնման դեպքում։ Իսկ դրա համար որպես նվազագույն պայման՝ անհրաժեշտ է, որպեսզի իշխանությունից հեռացվի նա, ով զրոյացրել է Հայաստանի սուբյեկտայնությունը, ինչը հակադարձ համեմատական է Նիկոլ Փաշինյանի իշխանությանը»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира