«Բրիլիանտի Արշակը» քվեարկում է 2 պատգամավորների փոխարեն և ձեռքով անում (տեսանյութ)
ВИДЕОPast.am-ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես ԲՀԿ խմբակցության պատգամավոր գործարար «Բրիլիանտի Արշակ» մականունով հայտնի պատգամավոր Արշակ Մխիթարյանն այսօր Ազգային ժողովում մի քանի անգամ քվեարկում է իր գործընկերներ պատգամավորներ Մուրադ Գուլոյանի և Հրանտ Դավթյանի փոխարեն:
Երբ պատգամավորը նկատում է, թե ինչպես է մեր թղթակիցը տեսանկարահանում խախտումը, ձեռքով է անում, ապա մյուս քվեարկության ժամանակ կրկին շրջվում, երբ նկատում է, որ մենք շարունակում ենք տեսանկարահանել, դադարում է քվեարկել գործընկեր պատգամավորների փոխարեն, այլ քվեարկում է միայն իր փոխարեն:
Մանրամասները՝ տեսանյութում.
Լիլիթ Լալայան
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты



