Ереван, 24.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Որոշել եմ չմտնել այս ընտրական ցիկլ՝ ապացուցելու, որ իմ պայքարը պետության համար էր․ Միքայել Մինասյան

БЛОГ

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ չի մասնակցելու առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Հայաստանում հաստատված աղետն ու ճգնաժամը ընտրություններից հետո ոչ միայն չեն հանգուցալուծվելու, այլ ավելի են խորանալու։ Գոնե թե ես այդպես եմ կարծում։ Հայաստանն այսօր կարիք ունի լռության, քրտնաջան աշխատանքի ու համերաշխության։ Մինչդեռ Նիկոլի նախընտրական անբովանդակ ղժղժոցն ու ստի վրա կառուցած «ձայնաորսը», ինչի ականատեսն ենք արդեն, ավելի են խորացնելու խարխափող երկրի խնդիրները, ավելի են բևեռացնելու հասարակությունն ու խորացնելու են ներքաղաքական ճգնաժամը։

Ես պահում եմ խոստումս և հայտարարում եմ, որ չեմ մասնակցելու սպասվող արտահերթ ընտրություններին։ Իմ այդ որոշումն ունի մի շարք պատճառներ.

1. Ես միշտ ասել եմ, որ քանի դեռ Նիկոլ Փաշինյանը քաղաքականության մեջ է և չի տրվել «նիկոլիզմի» քաղաքական գնահատականը՝ իր քրեական հետևանքներով, ընտրությունների գնալը նշանակում է գիծ քաշել և դե ֆակտո ընդունել, որ հարցը քաղաքական է՝ բացառելով մնացած բոլոր ասպեկտները։ Իսկ ընտրության հաջորդ օրը եթե Նիկոլը մնա քաղաքականության մեջ և չհայտնվի բանտում, Հայաստանում հաստատվելու է էլ ավելի խորը ճգնաժամ։

2. Նիկոլի գլխավորությամբ ընտրությունների գնալը նշանակում է վերջնականապես ընդունել Հայաստանի ոչ ժողովրդավար իրականությունը և Նիկոլի խաղի կանոնները, որոնք անբարոյական են, ամբարտավան և օրեցօր փոխվում են՝ նրա օրվա քմահաճույքներով։

3. Նիկոլի և իր ծաղրածուների հետ մրցել ընտրություններում նշանակում է կա՛մ չընդունել, որ դու մրցում ես ազգի ու պետության դավաճանների հետ, կա՛մ ընդունել նրանց դավաճան լինելու փաստը, բայց անտեսելով դա՝ մտնել քաղաքական պայքարի մեջ։

4. Ես քաջատեղյակ եմ, թե ինչ են մտածում և խոսում իմ քաղաքական կերպարի մասին նախկին և ներկա իշխանություններն ու նախկին և ներկա ընդդիմությունները, որոնք նախընտրում են չտեսնել փաստերը՝ հիմնվելով սեփական վախերի և աշխարհընկալման վրա։

Այդ իսկ պատճառով որոշել եմ չմտնել այս ընտրական ցիկլ՝ վերջնականապես ապացուցելու, որ իմ պայքարը պետության համար էր՝ ո՛չ պաշտոնի կռիվ էր, ո՛չ էլ՝ անձնական շահի։

5. Ես չեմ մասնակացելու ընտրություններին, քանի որ գիտեմ, որ դա կարող է, մեղմ ասած, նեղացնել հականիկոլական իրական պայքարի մարտիկներին, որոնք մտածում են, թե լինելով Հայաստանում՝ իրենք են վարել իրական պայքարը և դրսից պայքարողը պետք է մնա ստվերում կամ աջակցողի դերում։ Հասկանում և հարգում եմ նման մոտեցումները։

Գիտակցում եմ, որ իմ ներկայությունը կարող է ստեղծել ավելորդ լարվածություն և խանդ հականիկոլական բլոկում՝ անկախ իմ կամքից։ Քանի որ իմ պայքարը միայն Նիկոլի և «նիկոլիզմի» դեմ է և հանուն փրկության, ապա շարունակելու եմ այն ամբիացիաների տոտալ բացակայության ձևաչափով՝ տալով պայքարելու հնարավորություն առանց ներքին մրցակցության։ Եվ քանի որ միավորումը չստացվեց, գոնե կքչանա սեգեմետավորումը և ռեսուրսների ջլատումը։

6. Մեկ անգամ ասել եմ, որ դաստիարակված մարդ եմ և գիտեմ հարգել մեծուփոքր՝ ոչ միայն տարիքային, նաև ըստ արաժանիքների։ Եվ այսօր հականիկոլական պայքարին այս կամ այն կերպ մասնակցում են մարդիկ՝ մասնավորապես առաջին, երկրորդ և երրորդ նախագահները, որոնց նկատմամբ անկախ գաղափարական համաձայնություններից կամ հակասություններից, ունեմ մեծագույն հարգանք և եթե իրենք մտածում են, որ իրենց պայքարի ձևն ավելի էֆեկտիվ է և իրենց ակտիվ ներգրավվածությունը պարտադիր է Հայաստանը փրկելու համար, այդ որոշումը արժանի է հարգանքի։ Ես լավ հասկանում եմ, որ նախագահների և նրանց սատարող ուժերի ուղիղ ներգրավվածությունը թույլ է տալու Նիկոլին իր դավաճանությունը քողարկել և հանրային դիսկուրը շեղել «նախկիններ-ներկաներ», «թալան-ասֆալտ» անիմաստ ուղղությամբ՝ նախընտրական պայքարը վերածելով շոուի։ Մեր հասարակության մի ստվար մասը շարունակում է ոտուձեռով գտնվել այդ թակարդում, ուստի ես չեմ կիսում նախագահների ռազմավարությունը, բայց չեմ էլ ուզում ենթարկվել այդ խաղի կանոններին և շարունակում եմ պնդել, որ Նիկոլի վարչապետությամբ, ընտրությունները Նիկոլի դեմ պայքարի ամենաէֆեկտիվ տարբերակը չեն։

Ընտրվեց Նիկոլի դեմ պայքարի այս ձևը՝ իմ կամքին և հորդորներին հակառակ։ Ես չեմ առաջադրվելու ընտրություններին, բայց շարունակելու եմ կռվել։ Ես ընտրությանը մասնակցելու կոչ եմ անում իմ համախոհներին ու ընկերներին՝ գնացեք ընտրության և ընտրեք ոչ Նիկոլին, ոչ դավաճանին։

Ես ընտրելու եմ այն ուժին, որը Հայաստանին պարգևելու է խաղաղություն, հանրային համերաշխություն և լավ կյանքի հույս։ Գնացեք ընտրության, եթե անգամ այդ ուժի հետ ունեցել եք կամ ունեք հակասություններ։ Արեք ձեր ընտրությունը ինչպես ես եմ դա անում՝ խոնարհությամբ, գիտակցված և հստակ իմանալով ում չպետք է ընտրել։

Մենք պարտավոր ենք չկործանվել»։

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира