Քրդաբնակ Շըրնաքում թուրք ուժայինները լայնածավալ գործողություններ են իրականացնում
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի ուժային կառույցները լայնամասշտաբ գործողություններ են սկսել թուրքական քրդաբնակ Շըրնաք նահանգում, մասնավորապես` Սիլոփիում ու Ջիզրեում, որտեղ դեկտեմբերի 14-ից փողոց դուրս գալու արգելք է հայտարարված: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբեր ականը:
Թուրքական իրավապահ մարմինները հայտնել են, որ այս գավառներում իրենց գործողություններն ուղղված են Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ: Քրդաբնակ այս շրջաններում անընդհատ լսվում են կրակոցներ և պայթյունի ձայներ: Հաղորդվում է, որ ուժայինների մի մասը տեղակայցվել է դպրոցներում: Զինվորական ներկայությունը Սիլոփիում և Ջիզրեում նախորդ օրերի համեմատ ավելացել է:
1
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
2
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



