Ереван, 25.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Ամեն ինչ նորմալ հունով է ընթանում. ապրիլի 30-ի աստղագուշակ

ЛАЙФ

Խոյ. Այսօր դուք կկարողանաք լավ արդյունքների հասնել, եթե մի կողմ դնեք էմոցիաները և կենտրոնանաք այն գործի վրա, որը համարում եք ձեզ համար առավել հեռանկարային և կարևոր: Ինչ խոսք, դա այնքան էլ հեշտ չի լինի, սակայն նպատակին հասնելու ուրիշ ձևեր չկան: Շատ դժվար է ղեկավարության հետ ընդհանուր հայտարարի գալը` անվերջ տարաձայնություններ և վեճեր են ծագում:Ավելի հեշտ է մտերիմների հետ հարաբերությունները կարգավորելը: Դուք զգում եք, որ ձեզ հասկանում են, սիրում, գնահատում և աջակցում: Հնարավոր են նոր ռոմանտիկ հրապույրներ, չի բացառվում լուրջ հարաբերությունների սկիզբ:

Ցուլ. Որպեսզի օրը հաջող ընթացք ունենա, նախևառաջ պետք է դրական տրամադրվածություն ունենաք, իսկ իրադարձությունների զարգացումն էլ անհրաժեշտ հունով ուղղորդելու համար պետք է լուրջ ջանքեր թափեք: Արժե  հեռավոր ուղևորությունների մեկնել, բանակցություններ վարել օտար տարածքում: Հատկապես հաջող կանցնեն արտերկրից ժամանած գործընկերների հետ բանակցությունները: Իսկ հեռուներից ժամանած մարդու հանդեպ համակրանքը կարող է բուռն և երկարատև սիրավեպի սկիզբը դնել:

Դուք մեծ ցանկություն ունեք ձեր նկատմամբ ուշադրություն հրավիրել, և դա ձեզ հաջողվում է: Ձեր մասին շատերն են խոսում, սակայն ցավոք` ոչ միայն հաճելի բաներ:

Երկվորյակներ. Այսօր ձեր գործնական ակտիվությունը սովորականից ավելի ցածր է, դուք աշխատում եք դանդաղ և ոչ այնքան արդյունավետ, ինչպես մնացած օրերը: Աշխատակիցները, ղեկավարությունը, գործընկերները փորձում են ոգևորել կամ գոնե շտապեցնել ձեզ, ինչը ձեզ միայն նյարդայնացնում է: Դուք պահերով սադրում եք կոնֆլիկտներ, սակայն կարողանում եք ինքներդ էլ հարթել ավելի վաղ, քան դրանք լուրջ բնույթ կստանան:

Հակառակ սովորականին, դուք չեք ձգտում հասնել ձեր նպատակին անթաքույց գործողությունների շնորհիվ, այլ նախընտրում եք օգտվել շրջանցիկ ուղիներով: Դա ձեզ կարող է ծիծաղելի իրավիճակների մեջ գցել, սակայն ընդհանուր առմամբ արդյունավետ վախճան կունենա:

Խեցգետին. Օրվա ընթացքում դուք անվերջ կվայելեք շրջապատի ուշադրությունն ու հոգատարությունը: Ձեզանից այսօր պահանջվում է ընդամենը պահպանել հնարավորինս լավ տրամադրություն և չխանգարել ցանկացողներին` լուծել ձեր խնդիրները: Սկզբում դուք ձեզ մի փոքր անսովոր կզգաք, սակայն երեկոյան դա ձեզ կսկսի դուր գալ, և դուք էլ ձեզ քմահաճություններ թույլ կտաք:

Օրը առավելագույնս հարմար է ընտանեկան հարաբերություններում առկա տարաձայնությունները կարգավորելու համար: Կարելի է լուծել ցանկացած կուտակված խնդիր, այդ թվում և` ունեցվածքի հետ կակպված: Չնայած որ դուք ցուցադրաբար խուսափում եք լուրջ տոնից և ամեն ինչ կատակի վերածում, այնուամենայնիվ ձեր վարկանիշը մնում է բարձր:

Առյուծ. Օրն ուրախացնում է թեկուզ այն բանով, որ չի առաջացնում անանցանելի դժվարություններ և ձեր առջև չի դնում այնպիսի խնդիրներ, որոնք անմիջապես պատասխաններ են ուզում: Հնարավոր կլինի ոչ միայն ավարտել հին գործերը, այլև ձեռնամուխ լինել նոր նախագծերի` երկուսն էլ դուք հիանալի գլուխ կբերեք: Հիշեք, որ համատեղ աշխատանքում դուք կարող են հենվել միայն նրանց վրա, ովքեր նախկինում ձեզ օգնել են:

Տնային գործերին այսօր կարող է հերթը չհասնել, և պետք չէ դրա համար մտատանջությունների մեջ ընկնել` ավելի լավ կլինի այսօր հանգստանաք դրանցից և զբաղվեք ձեզ համար ավելի հաճելի ու հոգեհարազատ որևէ բանով:

Կույս. Օրը բավական անհաջող է դասավորվում: Ձեզ տանջում է շուրջը կատարվող ամեն ինչի միապաղաղ կանխատեսելիությունը, ինչ-որ սկզբունքային նոր բանի կարիք ունեք, սակայն անգամ չեք պատկերացնում, թե որտեղից այն կարելի է գտնել: Ինչ-որ փոփոխությունների նախաձեռնումը ձախողման է ենթարկվում, ընդ որում` որքան ավելի ակտիվ եք դուք, այնքան ավելի եք ենթարկվում ձախողման:

Ծայրահեղ բարդ օր է շփումների տեսանկյունից: Եթե ձեզ հանկարծ թվա, թե ձեզ հասկանում են կեսխոսքից, ապա նախևառաջ պետք է զգուշանալ, քանի որ ամենայն հավանականությամբ ձեր դիմացինը մի ինչ-որ վտանգավոր բան է ծրագրել ձեր դեմ:

Կշեռք. Ամեն ինչ նորմալ հունով է ընթանում, սակայն դա բավարար չէ, որպեսզի դուք ձեզ հարմարավետ զգաք: Ուրիշ ի՞նչ կերպ անվանել այն իրողությունը, երբ դուք փոխանակ օրը հանգիստ անցկացնելու, անվերջ նախընտրում եք ինքներդ ձեզ խնդիրներ ստեղծել: Տարաձայնությունները ծագում են ինչպես տանն, այնպես էլ` աշխատավայրում, և հիմնականում` ձեր մեղքով, քանի որ դուք ոչ մի կերպ ձեզ նեղություն չեք տալիս` դիմացինին լսելու: Փոքր ինչ բարդ կլինի ստեղծագործական բնույթի աշխատանքով զբաղվողների համար, սակայն նրանք էլ ի վերջո այսօր կգտնեն իրենց տեղը:

Կարիճ. Չեզոք օր է` լիովին հարմար գործնականում ցանկացած բնույթի աշխատանքով զբաղվելու համար, միայն թե դրան պետք է խելամիտ մոտենաք: Կարելի է փորձել նպատակին հասնելու համար ինչ-որ նոր մեթոդներ կիրառել` միգուցե դրանք  հներից ավելի արդյունավետ լինեն: Հանդիպումները ցանկալի է նշանակել օրվա երկրորդ կեսին, քանի որ հենց’ այդ ժամանակահատվածում է  ձեզ համար հեշտ ծանրակշիռ ու համոզիչ արտահայտվելը:

Ժամանակ առ ժամանակ ծագում են տարաձայնություններ մտերիմների հետ, սակայն բնատուր հումորի գգացումն ու բարությունը ձեզ օգնում են խուսափել վեճերից: Օրը հարմար է երեխաների շփվելու համար` նրանց հետ այսօր դուք հեշտությամբ եք լեզու գտնում:

Աղեղնավոր. Անհրաժեշտ է նոր ծանոթություններ հաստատելիս կարևորել արժեհամակարգը, որով դուք գնահատելու եք ձեր դիմացինին: Այսօր դժվար է գայթակղություններին դիմակայելը, նշանի որոշ ներկայացուցիչներ, ձգտելով անմիջապես ստանալ դրական էմոցիաներ, թույլ են տալիս լուրջ վրիպումներ:

Մտերիմների հետ շփումները ուրախացնում է, թարմություն մտցնում տրամադրության մեջ: Օրվա երկրորդ կեսին հնարավորություն է ընձեռնվում լուծել ինչ-որ վաղեմի ընտանեկան տարաձայնություն: Ռոմանտիկ հարաբերություններ սկսելն այսօր այնքան էլ խրախուսելի չէ, քանի որ դուք դժվարությամբ կկարողանաք ճիշտ կողմնորոշվել ձեր զգացմունքներում:

Այծեղջյուր. Այսօր դուք շատ եք ցանկանում, որ օրը հագեցած լինի հետաքրքիր ու հաճելի իրադարձություններով, անվերջ սպասում եք ինչ-որ արտառոց բաների: Այնինչ, իրականում որևէ էական բան տեղի չի ունենում, իրադարձություններն ընթանում են ամենասովորական հունով, և անգամ եթե դուք շատ փորձեք փոխել դրանց ընթացքը, ոչ մի լավ բանի չեք հասնի:

Օրը հարմար է տնային գործերի` վերանորոգման, բնակարանը բարեկարգելու, որոշ իրերով թարմացնելու համար: Օրվա երկրորդ կեսին դուք կարող եք անսպասելի ժամադրության հրավերք ստանալ, միայն թե հիշեք, որ այն չի անցնի ձեր սպասած ռոմանտիկ սցենարով:

Ջրհոս. Այսօր հնարավոր են մանր թյուրիմածություններ, դուք թույլ կտաք վրիպումներ և սխալներ, որոնց համար հետագայում փոշմանելու շատ առիթներ կունենաք: Չարժե սրտին մոտ ընդունել աշխատակիցների հետ տարաձայնությունները` շատ շուտով ձեր արդարացիությունը բոլորի համար ակնհայտ կդառնա:

Օրվա ընթացքում սովորականից ավելի շատ կլինի աշխատանքը, հնարավոր է անգամ, որ ստիպված լինեք արտաժամյա աշխատել` հրաժարվելով ինչ-որ սեփական պլաններից: Ցանկալի չէ կանանց հետ անկեղծանալը` նրանք իրենց շահերի համար կօգտագործեն այն ամենն, ինչը ձեզանից լսել են:

Ձկներ. Օրն անցնում հանգիստ, հնարավորություն է տալիս վերականգնելու ուժերը` թե ֆիզիկապես, և թե` հոգեպես: Դուք կարող եք ավարտել հին նախագծերի վրա սկսած գործերը, ամփոփել արդյունքները: Նոր մտահղացումների իրականցմանն ավելի լավ է դեռևս ձեռնամուխ չլինել` դժվար թե ձեզ հաջողվի ամեն ինչ պատշաճ մակարդակով անել:

Օրվա երկրորդ կեսին դուք ավելի նյարդային ու անհամբեր կդառնաք, ինչով լուրջ խնդիրներ կառաջացնեք մտերիմների շրջանում: Սակայն կգտնվի մարդ, ում շնորհիվ կվերականգնվեն ձեր այնպիսի բնատուր որակները, ինչպիսին են կենսուրախությունն ու բարյացկամությունը:

Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team