Կոնսերվատորիայի ուսանողները հաղթանակով են վերադարձել միջազգային մրցույթից
КУЛЬТУРАԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողները մասնակցել են Մոսկվայում կայացած Խոսե Կարերաս Գրան պրի դասական վոկալի միջազգային երկրորդ մրցույթին: Նրանք զբաղեցրել են մրցանակային տեղեր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ԵՊԿ-ն:
«Մրցույթի օտարերկրյա մասնակցի կողմից ռուս կոմպոզիտորի ստեղծագործության լավագույն կատարման համար» հատուկ մրցանակի և «Լավագույն սոպրանո» անվանակարգում երկրորդ մրցանակի է արժանացել Լիլիթ Դավթյանը (դասախոս՝ Լ․ Մարկոսյան), իսկ «Լավագույն բարիտոն» անվանակարգում երրորդ մրցանակի է արժանացել Նավասարդ Հակոբյանը (պրոֆեսոր Ս․ Կոլոսարյանի մասնագիտական դասարան)։ ԵՊԿ շրջանավարտ Սարգիս Բաժբեուկ-Մելիքյանը «Լավագույն բաս» անվանակարգում նույնպես երրորդն է»,-ասվում է կոնսերվատորիայի տարածած հաղորդագրության տեքստում:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо
5
Как были чмошниками , так и остались



