Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Այս իշխանության վերարտադրությունը ճակատագրական կլինի. հայ ազգը ևս մեկ փուլ կհայտնվի ստախոսների ու աճպարարների կառավարման տիրույթում». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ես չգիտեմ, թե այս փուլում հնարավո՞ր է արդյոք այլ տարբերակով, առանց ընտրությունների այս իշխանություններին հեռացնել ՀՀ կառավարման ղեկից, բայց, ամեն դեպքում, այդ իմաստով պետք է հետամուտ լինել արտահերթ ընտրությունների օրակարգին: Այս կարծիքին է կառավարման խորհրդատու Բաբկեն Մկրտչյանը:

«Պետք է պատրաստվել արտահերթ ընտրությունների: Մյուս կողմից՝ ընդդիմադիր դաշտը պետք է համախմբվածություն դրսևորի, սթափ և առողջ պետք է լինի ու հասկանա, թե իրենց միջից որն է ամենակարող ուժն ու առաջնորդը, որը կարող է երկրին ճիշտ կառավարման տարբերակով հանել այս անդունդից: Եթե ընտրությունների արդյունքում այս իշխանությունը հեռացվում է, և փորձառու, պատրաստ, բանիմաց ուժի ներկայացուցիչների թիմ է ընտրվում, այդ դեպքում, անշուշտ, կարելի է լուծել ճգնաժամը: Բոլորը միասին շատ գրագետ, ճիշտ շեշտադրումներով, հստակ ծրագրերով պետք է լծվեն ընտրապայքարի ընթացքին: Այդ պարագայում, կարծում եմ, հաջողությունը տեսանելի կլինի: Եթե ընտրության արդյունքում ընտրվում է վերոնշյալ հատկանիշները չունեցող թիմը, պարզ է, որ ճգնաժամը չի լուծվի»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Բ. Մկրտչյանը:

Այս իշխանության վերարտադրվելու հնարավորության պարագայում էլ, ըստ մեր զրուցակցի, որևէ լավ բանի չենք կարող սպասել. «Նման ոչ ցանկալի զարգացումը շատ ճակատագրական կլինի հայ ժողովրդի համար. ևս մեկ փուլ հայ ազգը կհայտնվի ոչ պրոֆեսիոնալների, ստախոսների, աճպարարների կառավարման տիրույթում: Մինչև հունիսի 20-ը լրջանալու, խորհելու, հասկանալու, վերլուծելու, ծրագրեր լսելու և ճիշտ ընտրություն կատարելու ժամանակ ունենք, այլապես ամբողջ հայ ազգը ողբերգական վիճակում է հայտնվելու: Ընտրողը պետք է լավ գիտակցի, որ սխալվելու իրավունք չունի: Նա 2018 թ.-ին սխալվել է՝ իշխանությունը վստահելով կառավարումից ոչինչ չհասկացող, ոչ բանիմաց, անգետ, անփորձ թիմի և հիմա պետք է հասկանա, թե ում պետք է ընտրի: Պետք է ճիշտ ընտրություն կատարեն՝ հաշվի առնելով 2018 թ.-ի սխալ ընտրությունը, ինչը նաև բարոյական ու ազնիվ կլինի»:

Բաբկեն Մկրտչյանի խոսքով, ընդդիմադիրները մեկ խնդիր էլ պետք է լուծեն. «Շատ կարևոր է ամեն ինչ անել, որ շատ մարդ գնա ընտրության: Ընտրության մասնակիցների տոկոսը պետք է բարձր լինի, մինչդեռ 2018 թ.-ին այն ցածր էր: Մյուս կողմից՝ նկատելի է, որ հասարակությունն այդքան էլ ոգևորված չէ ընտրություններին մասնակցելու տեսանկյունից: Այն մարդիկ, որոնք համարում են, որ 2018 թ.-ին սխալվել են, իրենցից շատերի մոտ նորից սխալվելու վախ կա: Լուրջ հոգեբանական պատնեշ կա ընտրողների մոտ: Ընդդիմության խնդիրն է քարոզարշավի, ծրագրերի, նաև ամուր մտքերի միջոցով մարդկանց հիասթափությունը վերածել շահագրգռվածության: Մեզ մոտ առկա խնդիրներն այնքան տեսանելի են: Մենք պետական կառավարման, անվտանգային, ինչպես նաև հասարակության երկփեղկվածության խնդիրներ ունենք: Պետք է միավորվել, հասարակության մեջ թշնամիներ, սևեր, սպիտակներ չպետք է լինեն: Այս ուղղությամբ պետք է աշխատել, այլ տարբերակ չունենք, այլապես կործանվելու ենք»:

Ինչ վերաբերում է իշխանությանը, որն, անկախ ամեն ինչից, ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել, և որի վարքագիծն ամենևին չի նպաստում վերոնշյալին, Բաբկեն Մկրտչյանը նկատում է. «Կարծում եմ՝ այդ մարդիկ ընդհանրապես բարոյականության առումով խնդիր ունեն:Այդ մարդիկ լուրջ խնդիր ունեն բարոյական արժեքների հետ և դրա համար էլ քաղաքական հայտ են ներկայացրել: Հասարակությունը պետք է կարողանա ավելի բարոյական գտնվել ու մերժել այդ հայտը: Իշխանության ընտրած ճանապարհը աճպարարության տիրույթում է: Քանի կան ինչ-որ մարդիկ, որոնք սատարում են իրենց, այդ ուժը փորձում է մնալ աճպարարության գծի մեջ, որտեղ պատասխանատվության որևէ նշույլ չկա ու չի կարող լինել: Հիմա ասֆալտ և նման քայլեր են անում, բայց դա կապ չունի ո՛չ կառավարման, ո՛չ էլ պատասխանատվության հետ»:

Միևնույն ժամանակ, մեր զրուցակցի խոսքով, պոպուլիզմն այլևս նույն էֆեկտը չի ունենա, ինչն ուներ նախկինում. «Այսինքն, ինչ էլ անեն, իրենց չի հաջողվի կեղծ խոստումները, իրենց հայտարարած «ճանապարհային քարտեզը» որպես լուրջ իրողություն ներկայացնել: Կարծում եմ՝ ընտրական փուլում իրենց կհաջողվի ի ցույց դնել ինչ-որ բաներ: Օրինակ՝ ասֆալտ, պարարտանյութ՝ գյուղացիներին: Ընտրակաշառքին մոտ երևույթներ կլինեն, ոմանք կընկնեն այդ ծուղակի մեջ ու կընտրեն նրանց, բայց առավելագույնը 25-30 տոկոսի մասին է խոսքը, ինչով կավարտվի իրենց քաղաքական ճակատագիրը ու, կարծում եմ, կսկսվի քրեական ճակատագիրը»:

Բաբկեն Մկրտչյանը չբացառեց, որ քարոզարշավի ընթացքում իշխանությունը կարող է նաև որոշ քրեական գործեր առաջ բերել, բայց դրանք կունենան նույն ճակատագիրը, ինչն ունեցան երեք տարվա ընթացքում նման բոլոր գործընթացները: Ըստ նրա՝ հստակ փաստարկներով այդ ամենը կկոտրվի, բայց ի տարբերություն իշխանության, ընդդիմությունն այլ սկզբունքներով պետք է առաջնորդվի: «Ընդդիմությունն իր քարոզարշավը պետք է կառուցի ապագային միտված կառուցողական շեշտադրումների վրա: Մասնավորապես՝ ապագայում՝ հունիսի 21-ից հետո, իրենք ի՞նչ գործողություններ, ի՞նչ ծրագրեր են իրականացնելու: 30 տարվա ընթացքում քար առ քար դրվածն ի չիք դարձնելու համար պատասխանատվության կանչելու հարցը ևս պետք է բարձրացնեն: Հասարակությունը պետք է աջակցի նոր իշխանությանը, եթե ոչ, ապա մենք չենք հաջողելու»,-ասաց նա՝ շեշտելով նաև, որ հասարակությունն իր հերթին պետք է գիտակցի իր ունեցած պատասխանատվության չափը:

Ամփոփելով ու անդրադառնալով իշխանության կառավարման այս փուլին՝ նա նշեց. «Իշխանությունը կորել է միֆերի մեջ: Իրենք այլ կերպ էին պատկերացնում պետական կառավարման համակարգը, հասարակության հետ շփումը, որը, սակայն, այդպես էլ չստացվեց: Իրենք շատ ավելի պարզ էին պատկերացնում ամեն ինչ, բայց երբ եկան իշխանության, երբ այդ լծակներն արդեն իրենց ձեռքին էին, և իրենք պետք է լուծումներ տային, հասկացան, որ խնդիրները բարդ են: Եկավ ժամանակ, երբ նույն իշխանության ղեկավարն իր ելույթներում սկսում էր հասարակությանը մեղադրել ծույլ լինելու մեջ: Իրականում, եթե, օրինակ՝ Սահակաշվիլին, ամեն դեպքում, հիշվում է բազմաթիվ ռեֆորմներով, Նիկոլ Փաշինյանը և իր թիմը հետագայում որևէ դրական փոփոխությամբ չեն հիշվելու, նրանք միայն բացասական առումով են հիշվելու: Իրենք միայն շատացրին 30 տարվա ընթացքում քայլ առ քայլ ու դժվարություններով կառուցված կառավարման համակարգի թերությունները: Ոչ մի առաջխաղացում չեղավ: Սա նորմալ էր ու բնական, որովհետև չգիտեին՝ ինչ և ինչպես պետք է անել: Հույսը դրել էին ավելի ազնիվ լինելու վրա, բայց պարզվեց՝ անգամ ազնիվ էլ չէին, թեպետ ազնիվ լինելը ճիշտ կառավարելու համար դեռ բավարար պայման չէ: Շատ ապացույցներ կան այն մասին, որ իրենք ազնիվ չէին կառավարման հարցերում և առաջնորդվում էին զուտ նեղ թիմային, կլանային շահերով: Ի վերջո, ձախողումների շարքը տնտեսական կոլապսի, արտաքին աշխարհում մեր երկրի հեղինակության անկման, հասարակության ապատիայի, սևսպիտակի բաժանման, կոնֆլիկտային խմորումների հանգեցրեց»:

Նա նշեց, որ մեր այս ձախողված վիճակը միայն թշնամիներին է ձեռնտու. «Ամեն ինչ արվեց, որ մեր թշնամիներն ավելի լավ զգան իրենց: Իսկ պատերազմը, որն, ըստ իս, նպատակային էր հրահրված, տեղի ունեցավ աշխարհաքաղաքական կենտրոնների շահերից բխող հարցերի կարգավորման խնդրի համատեքստում: Ընդհանրապես, «հեղափոխություն» կոչվածն այդ շրջանակում է: Իրականում բավականին վտանգավոր խնդիր էր դրված այդ հեղափոխական թիմի ու այդ հեղափոխության առաջնորդի առջև: Ի դեպ՝ այս երեք տարվա ընթացքում իրենք չհրաժարվեցին այդ խնդրից ու հիմա էլ չեն հրաժարվում դրանից: Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական կենտրոնների ազդեցության փոփոխության խնդիր էր դրված»:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%