Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Գյուղացին կառավարությունում պաշտպան չունի, ոլորտն անտերության է մատնվել». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Գյուղատնտեսության ոլորտը մեր երկրում կարևորագույններից մեկն է, չնայած, դատելով իշխանությունների քայլերից, վերջին տարիներին տպավորություն է, թե ոլորտն ամբողջությամբ թողնվել է ինքնահոսի: Ամեն ինչ սկսվեց այն պահից, երբ որոշում կայացվեց նախարարությունների օպտիմալացման շրջանակներում փակել գյուղնախարարությունը, ավելի ճիշտ՝ այն միավորել էկոնոմիկայի նախարարության հետ։ Օրերս էլ կառավարության մոտ բողոքի ակցիա էին իրականացնում գյուղոլորտի աշխատակիցները, որոնց գրչի մեկ հարվածով ազատել են աշխատանքից։ Նրանք ասում են, որ գյուղնախարարության փակումից հետո սա հաջորդ քայլն է ոլորտն ամբողջությամբ անգործունակ դարձնելու համար։ Պատահական մարդիկ հայտնվել են ոլորտում, և բնական է, որ նրանք գյուղոլորտն այս օրին պետք է հասցնեին։ Նման կարծիք է հայտնում «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը։

«Հանցագործությունն արեց Նիկոլ Փաշինյանը, երբ փակեց գյուղնախարարությունը։ Ամբողջը սկսվեց այդ պահից։ Սա տնտեսությունը քայքայելու ծրագիր է։ Երբ չունես գյուղնախարարություն, ամեն ինչը շատ հեշտ է անել։ Գյուղացին բողոքելու տեղ չունի, պաշտպան չունի կառավարությունում, բնագավառի ֆինանսավորումը համարյա թե հասցվեց զրոյի, այս ամենը մշակված ծրագիր էր։ Չեմ զարմանա, եթե այդ ֆինանսավորման գումարով որոշները, ովքեր արժանի չեն դրան, պարգևավճար են ստանում։ Գյուղոլորտի աշխատակիցների կրճատումը կբերի նրան, որ ոլորտն ընդհանրապես անտերության կմատնվի։ Դե ասում են՝ թուրքական լոլիկ ու ադրբեջանական վարունգ կներկրենք։ Այդպես են որոշել որոշ թափթփուկներ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Բերբերյանը։ Զարմանում է՝ ինչպե՞ս կարելի է նման կերպ վերաբերվել գյուղոլորտին։

«Ես միշտ բերում եմ ԱՄՆ-ի օրինակը, որտեղ իր մեծությամբ երկրորդը պաշտպանության նախարարությունից հետո գյուղնախարարությունն է»,-նշում է մեր զրուցակիցը։

Անդրադառնալով էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի հայտարարություններին՝ նախ հիշում է այն մասնավոր ընկերությունները, որոնք նրա աշխատելու տարիներին սնանկացել են։ «Կադրային քաղաքականության մեջ հատուկ մարդիկ կան, խոսքը ընդ որում՝ այս նախարարին չի վերաբերում, որոնց բերում են, որպեսզի նրանք կոնկրետ բնագավառը ոտքի հանեն։ Նաև հակառակը՝ հատուկ կադրեր կան, որոնք քանդում են ոլորտը»,ասում է Բերբերյանը։ Նախարարի պաշտոնակատարը նշում է՝ կրճատում ենք այն աշխատակիցներին ու հաստիքները, որոնց հնարավոր է փոխարինել տեխնիկայով, ռոբոտներով։ Բացի դա, կիրառելի են դարձնելու օնլայն գյուղատնտեսությունը։ «Տեսեք՝ պատմում են այն համակարգի մասին, որ ջերմոցները կառավարում են տնից։ Այդ ծրագիրը դեռևս 80-ականներին ներդրվել է Եվրոպայում, համակարգը ստանում էր հողի խոնավությունը, ոռոգում էր իրականացվում և այլն։ Սա ես տեսել եմ 40 տարի առաջ Նիդեռլանդներում։ Հետո խոսում են այն մասին, որ ցանկանում են դրոններով այգիների սրսկումներ կատարել, բայց չէ՞ որ դրոնը չի կարող կես տոննա հեղուկ բարձրացնել օդ և սրսկում իրականացնել։ Ժամանակակից տեխնոլոգիաներին անդրադառնալով։ Չեմ տեսել, որ կառավարության որևէ անդամ ամուսնանա ռոբոտի հետ»,-ընդգծում է փորձագետը։ Լրագրողների հետ զրույցում Քերոբյանն ասել էր, թե կառավարությունը մեծ ջանքեր է գործադրում գյուղական բնակավայրերում նոր աշխատատեղեր ստեղծելու ուղղությամբ, առաջարկել, որ գյուղոլորտի աշխատակիցները աշխատանք այլ ոլորտներում փնտրեն: Օրինակ՝ 160 աշխատատեղ կստեղծվի Արմավիրի Դաշտ գյուղում։

Բերբերյանը նշում է՝ այնտեղ ցանկանում են ջրաշխարհ կառուցել։ «Հիմա հարց նախարարի պաշտոնակատարին՝ դու անդրադառնում ես գյուղոլորտի խնդիրներին, ի՞նչ կապ ունի այդտեղ ջրաշխարհի կառուցումը։ Ինչո՞ւ չեն ասում, որ այդտեղ ծիրանի այգի է եղել, ծառերը կտրել են, արդարության համար ասենք, որ իրենք դա չեն արել, հիմա այդ տեղում ջրաշխարհ են կառուցում։ Վարելահողը դարձնում են արտադրական հող, մինչդեռ տասնյակ տարիներ է պետք, որ սովորական հողը վարելահող դարձնենք: Փաշինյանը կոոպերացիաների մասին է խոսում։ Հայաստանում 164 կոոպերացիա է անհետացել, որոնք ստեղծվել էին Համաշխարհային բանկի գումարներով։ Եթե մի քիչ փնտրենք, գուցե 40-50 գրանցված կոոպերացիա գտնենք, որոնք չեն աշխատում։ Բայց ծախսվեցին հսկայական գումարներ, ձեռք բերվեցին տրակտորներ, այլ տեխնիկա, որոնք անհետացան, ավելի ճիշտ՝ կանգնած են գյուղապետերի բակերում։ Ասում են՝ գյուղացուն օգնում ենք, վարկեր ենք տալիս։ Թող ճիշտն ասեն՝ իրենք ոչ թե գյուղացուն են սուբսիդավորում, այլ բանկերին։ Արդյունքում խոշոր գումարներ են փոշիանում, դրանք չեն ծառայում իրենց նպատակին»,-եզրափակում է Հրաչ Բերբերյանը։

Լուսինե Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%