«Այս պատմությունը թիթեռ դառնալու մասին երազող թրթուրի մասին է». Գոհար Ավետիսյանի տեսանյութը՝ նիհարելուց ու մարմնի պլաստիկ վիրահատության դիմելուց առաջ և հետո
ЛАЙФԴիմահարդար Գոհար Ավետիսյանն Ինստագրամի իր էջում հոլովակ է հրապարակել, որտեղ ցույց է տվել իր կառուցվածքի փոփոխությունը: Հոլովակի սկզբում լուսանկարներ են, երբ Գոհարը դեռ չէր նիհարել, իսկ վերջում նրա տեսանյութն է մարմնի պլաստիկ վիրահատությունից հետո:
Հոլովակին կից դիմահարդարը գրել է. «Այս պատմությունը թիթեռ դառնալու մասին երազող թրթուրի մասին է»:
Նշենք, որ Գոհարը մարմնի պլաստիկ վիրահատության էր դիմել նախորդ տարի: Նա խոստովանել էր, որ միշտ բարդութավորվել է ավելորդ քաշից և իր կազմվածքից: Որդու ծննդից հետո Գոհարը կրկին գիրացել էր: Նա ընդգծել էր, որ պլաստիկ վիրահատության միջոցով ոչ թե ազատվել է ավելորդ քաշից, այլ փոխել է կազմվածքը:
Վերջերս դիմահարդարը հայտնել է, որ պատրաստվում է մարմնի պլաստիկ երկրորդ վիրահատությանը դիմել աշնանը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



