«Սիրում եմ քեզ»․ Լուսինե Թովմասյանի եւ ամուսնու լուսանկարը
ЛАЙФ«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի, հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանը ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել։
Երկու երեխաների գեղեցկուհի մայրիկն Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, տեղադրված կադրում ամուսնու՝ Արթուրի հետ է։ Գեղեցկուհին կրում է ամառային թեթեւ զգեստ։ Նրա ուղիղ հարդարված մազերն արձակված են, նախընտրել է նվազագույն շպար։ Կերպարն ամբողջացրել են ոճային աքսեսուարները։ Հրապարակմանը կից Լուսինե Թովմասյանն անգլերեն լեզվով գրել է․ «Սիրում եմ քեզ»։
Ավելի վաղ Լուսինե Թովմասյանը միկրոբլոգի իր էջում տեղադրել էր Ալեքի լուսանկարն ու գրել. «Պարզապես ժպտա»։ Լուսինեն օգտագործել էր նաեւ «մի տղա», «արեւի իմ շող» հեշթեգերը։ Հետեւորդները մեկնաբանությունների բաժնում փոքրիկին բազմաթիվ դրական խոսքեր էին գրել. «Արեւոտ, ոճային, համակրելի տղա»։