Չեմպիոնների լիգա․ Վարանը չի օգնի Ռեալին Չելսիի հետ պատասխան խաղում
СПОРТ«Ռեալի» պաշտպան Ռաֆայել Վարանի մոտ մկանային վնասվածք է ախտորոշվել։ Այս մասին հայտնում է մադրիդյան ակումբի պաշտոնական կայքը։
Վարանը վնասվածք է ստացել իսպանական Պրիմերայի 34-րդ տուրի՝ «Օսասունայի» հետ խաղում ու փոխարինվել է 46-րդ րոպեին։ Ֆրանսիացու փոխարեն խաղադաշտ է դուրս եկել պաշտպան Նաչոն։
Այսպիսով, Վարանը վնասվածքի պատճառով չի կարողանա օգնել «Ռեալին» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի՝ «Չելսիի» հետ պատասխան խաղում։
Առաջին խաղում «Ռեալն» ու «Չելսին» ոչ-ոքի են խաղացել՝ 1-1։ Լոնդոնյան թիմի կազմում հաշիվը բացել է Քրիստիան Պուլիշիչը, իսկ մադրիդյան թիմի հարձակվող Կարիմ Բենզեման մինչև ընդմիջում կարողացել է հավասարեցնել հաշիվը։
Թիմերի միջև պատասխան խաղը կկայանա մայիսի 5-ին Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում։ Խաղի մեկնարկը ժամը 23։00-ին։
1
Станьте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением
2
Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»
3
«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июле
4
Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян
5
День благодарности клиентам в Ванадзоре: IDBank



