Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ինք­նա­կամ կա­ռույ­ցը են­թա­կա է օրի­նա­կա­նաց­ման, կան որոշ սահ­մա­նա­փա­կում­ներ. «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Երբ խոսում ենք ինքնակամ շինությունների մասին, պետք է մեկնաբանենք ՀՀ կառավարության «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու» 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912Ն որոշումը: Այսպես է սկսվում փաստաբան Հասմիկ Մարտիրոսյանի հետ մեր զրույցը, որն առնչվում է ինքնակամ կառույցների օրինականացման խնդրին:

«Այդ որոշմամբ անմիջապես գործ ենք ունենում Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի հետ, որի 4-րդ մասի համաձայն՝ ինքնակամ են համարվում այն շինությունները, որոնք կառուցվել են համայնքի վարչական շրջանում և համայնքի սեփականություն հանդիսացող հողամասում: Խոսքը քաղաքաշինական փաստաթղթերը չպահպանված, կարգավիճակը չորոշված շինությունների մասին է: Թեպետ անձը կարող է նաև ինքնակամ շինություն կառուցել իր իսկ սեփական, այլ ոչ թե ապօրինի զավթած հողում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մարտիրոսյանը:

Ընդգծում է՝ սեփականատերն իրավունք ունի դիմելու վարչական մարմնին և օրինականացնելու իր կառուցած շինությունը, ինչպես նաև սեփական միջոցներով այն քանդելու: Հաջորդիվ համայնքի մասով: «Համայնքն ասում է՝ ինքնակամ շինություն ես կառուցել, որպես համայնք՝ ամեն հողամասի վրա չեմ կարող ունենալ պահակ, որպեսզի հսկենք և քաղաքացին իրավախախտում չկատարի: Որպես իշխանական թև՝ մի քիչ կամայականություն է ցուցաբերում, ասելով՝ կցանկանամ, կօրինականացնեմ կառույցը, չեմ ցանկանա, չեմ օրինականացնի այն: Բայց դա այդքան էլ այդպես չէ: Կառավարության թիվ 912-Ն որոշման 32-րդ և 34-րդ կետերը սահմանում են հետևյալը՝ անձը, որը կառուցել է ինքնակամ շինությունը, իրավունք ունի դիմելու վարչական մարմնին՝ այն օրինականացնելու խնդրանքով:

Եթե ինքնակամ կառույցը չի գտնվում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և չի խոչընդոտում երրորդ անձանց իրավունքներին ու շահերին, ապա այն ենթակա է օրինականացման: Նույն որոշման 34.2-րդ կետի համաձայն՝ պետական կամ համայնքային սեփականության հողամասերում ինքնակամ շինությունների օրինականացման և տնօրինման դեպքերում՝ նշված շինությունները և դրանցով զբաղեցված ու սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ համապատասխան հողամասը սեփականության կամ վարձակալության իրավունքով տրամադրվում է ինքնակամ կառույցն իրականացրած անձին: Ստացվում է, որ ունենք Կառավարության թիվ 912-Ն որոշում, քաղաքացիական օրենսգրքում ամրագրված նորմ, կա ընթացակարգ, թե քաղաքացին որտեղ պետք է դիմի իր իրավունքի իրացման համար, այս դեպքում վարչական մարմնի կամայականությունը զսպվում է, այսինքն նա չպետք է ասի՝ կցանկանամ կօրինականացնեմ, չեմ ցանկանա, չեմ օրինականացնի ինքնակամ կառուցված շինությունը: Որոշումը հստակ է՝ եթե չունենք կոնկրետ նշված սահմանափակումները, ապա ինքնակամ կառույցը ենթակա է օրինականացման»,-նշում է մեր զրուցակիցը:

Շեշտում է՝ երբ քաղաքացին դիմում է ինքնակամ շինությունն օրինականացնելու համար, ապա պետք է շեշտը հենց այդ հարցի վրա դնի, ոչ թե առաջ քաշի նաև հողամասի սեփականաշնորհման հարց: «Միգուցե համայնքը հողամասը քաղաքացուն տրամադրում է վարձակալությամբ կամ էլ օգտագործման իրավունքով, սա արդեն նրա իրավունքն է: Քաղաքացին պետք է խոսի միայն ինքնակամ կառուցված շինության մասին: Նա կառուցել է միայն շենքը, հողամասը ձեռք չի բերել»,-ասում է փաստաբանը: Անդրադառնում ենք նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքին: Այդ օրենքի 30-րդ հոդվածն ասում է՝ վարչական վարույթ հարուցելու հիմքեր են անձի դիմումը կամ բողոքը և վարչական մարմնի նախաձեռնությունը: «Տեսեք, օրինակ՝ վարչական մարմինը չի նախաձեռնում ո՛չ քանդել, ո՛չ էլ օրինականացնել ինքնակամ կառույցը, բայց այդտեղ մարդիկ են բնակվում, սահմանազատում տարածքը: Հետևաբար, երբ քաղաքացին դիմում է օրինականացման խնդրանքով, պետք է պարզել երկու հանգամանք: Եթե դրանք ժխտվում են, ուրեմն պարտավոր են օրինականացնել կառույցը, քանի որ քանդման գործառույթն ավարտվել է: Քանդելու դեպքում պետք է երկու ամսվա մեջ հայտնաբերել իրավախախտումը, հարուցել վարչական վարույթ, դրա շրջանակներում կայացնել քանդման որոշում»,-հավելում է մեր զրուցակիցը:

Փաստաբանն ասում է՝ երբ համայնքը մերժում է օրինականացնել ինքնակամ կառույցը և գործը հասնում է դատարան, ավելի հաճախ հետևյալ հարցն է առաջ գալիս՝ համայնքն է որոշում օրինականացնել կառույցը, թե ոչ: «Հակադարձում ենք, եթե այդպես լիներ, կառավարության թիվ 912-Ն որոշմամբ կսահմանվեր, որ կառույցը կարող է օրինականացվել միայն համայնքի նախաձեռնությամբ, չէր նշվի, որ անձը կարող է դիմում ներկայացնել ինքնակամ կառույցն օրինականացնելու համար, և եթե չկան խանգարող հանգամանքներ, ապա այն կարող է օրինականացվել: Եթե գործ ունենք բնակելի, հասարակական կամ արտադրական շինության հետ, ապա այն դառնում է համայնքի սեփականությունը: Համայնքի բյուջե վճարում կատարելուց հետո անցնում է կառուցապատողին՝ ուղղակի վաճառքի միջոցով»,-եզրափակում է Հասմիկ Մարտիրոսյանը:

Լուսինե Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%