Ամանորյա կրեատիվ զարդարանքներ՝ սեփական ձեռքերով
ЛАЙФՀեծանիվ չենք հորինի, եթե ասենք, որ տոնական զարդարանքները գնելու փոխարեն կարելի է սեփական ձեռքերով պատրաստել։ Չէ որ այդ պարագայում դուք ոչ միայն գումար եւ ժամանակ կխնայեք, այլեւ կցուցադրեք ձեր ստեղծագործ մտքի թռիչքը։ Հավատացեք, որ կրեատիվ խաղալիքներն ավելի մեծ ուշադրության եւ հավանության կարժանանան ձեր հյուրերի կողմից, քան խանութից կամ տոնավաճառից գնվածները՝ նամանավանդ, որ կան զարդարանքներ, որոնք ունեն պատրաստման շատ հեշտ ու պարզ եղանակ։
Արդեն ներկայացրել ենք, թե ինչպես կարելի է դարչինի փայտիկներով եւ մակարոնով յուրօրինակ զարդարանքներ ստանալ, իսկ այժմ խոսենք կոճակներով տոնածառ եւ շշի խցաններով ձնեմարդ պատրաստելու մասին։


Համոզված ենք, որ Ամանորի նախօրեին եւ տոնի ընթացքում մեծ քանակությամբ խցաններ են կուտակվում, որոնք սովորաբար դեն եք նետում։ Սակայն մենք առաջարկում ենք խցանները սոսնձել իրար եւ ձնեմարդ նկարել դրա մեջ։ Իսկ գունավոր երիզի օգնությամբ կարելի է ստանալ ձնեմարդի շարֆը։ Դյուրին, արագ եւ գեղեցիկ։

Իսկ կոճակներով տոնածառի պատրաստման համար ոչինչ բացի կոճակներից եւ թելից, հարկավոր չէ։ Ձեզ անհրաժեշտ են տարբեր չափերի շագանակագույն եւ կանաչ կոճակներ, որոնք դասավորելուց եւ թելով անցկացնելուց հետո վերածվում են տոնածառի, ձնեմարդի կամ Ձմեռ պապի։

Պատրաստեց՝ NEWS.am STYLE



