Ереван, 25.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Հայոց ցեղասպանության վերաբերյալ ավելի շատ փաստաթղթային ապացույցներ կան, քան Հոլոքոստի. հոդված իսպանական El Pais-ում

МЕЖДУНАРОДНОЕ

Ճանաչված լրագրող, իսպանական El País հեղինակավոր օրաթերթի միջազգային բաժնի նախկին ղեկավար Գիլյերմո Ալտարեսը «Քաղաքական պատճառներով հերքված ցեղասպանություն» վերտառությամբ հոդված է հրապարակել թերթում՝ նշելով, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ ավելի շատ փաստաթղթային ապացույցներ կան, քան Հոլոքոստի։

«Արմենպրես»-ը ներկայացնում է հոդվածի ոչ պաշտոնական թարգմանությունը։

Միայն 30 երկրներ են ցեղասպանություն անվանել 1915թ․ սկիզբ առած հայերի սպանությունները, չնայած այն բանին, որ պատմաբանները չեն երկմտում կիրառել այս տերմինը:

Երբ Հայոց ցեղասպանությունն իրագործվեց, ցեղասպանություն տերմինը դեռ ի հայտ էլ չէր եկել։ Բայց մարդկության դեմ հենց այս հանցագործությունն էր, որ 20-րդ դարի սկզբում սկիզբ դրեց զանգվածային ոչնչացումների դարաշրջանին, ինչը ստիպեց լեհ իրավաբան Ռաֆայել Լեմկինին փնտրել նոր տերմին, որը կբնորոշեր այն վայրագությունը, որը մինչ այդ անուն չուներ՝ էթնիկ կամ կրոնական խմբերի սպանությունը միայն այն բանի համար, որ նրանք գոյություն ունեին։

Սա միակ պարադոքսը չէ, որ առնչվում է 1915-1918թթ․ Օսմանյան կայսրությունում մինչև 1․5 միլիոն հայերի նախապես պլանավորած ոչնչացմանն ու արտաքսմանը։ Անկախ պատմաբաններն առավել քան համակարծիք են, որ խոսք է գնում հենց ցեղասպանության մասին, սակայն այն ճանաչել են միայն 30 երկրներ, որոնցից վերջինն ԱՄՆ-ն էր՝ անցած շաբաթ։ Իսպանիան դա դեռևս չի արել։ Թուրքիան անգամ հանցագործություն է համարում այս տերմինի օգտագործումը քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով և ընդհանրացնում է այս սպանությունները Առաջին համաշխարհային պատերազմի համատեքստում։

«Հայոց ցեղասպանությունն ակադեմիական շրջանակներում հաստատված փաստ է»,- ԱՄՆ-ից բացատրում է թուրք հայտնի պատմաբան, ցեղասպանագետ, ԱՄՆ Քլարկի համալսարանի պրոֆեսոր Թաներ Աքչամը։ The New York Times-ի կողմից Հայոց ցեղասպանության Շերլոկ Հոլմս համարվող Թաներ Աքչամն իր ողջ կարիերան նվիրել է ապացույցներ փնտրելուն և դրանք հրապարակելուն (այն մասին, որ հայերի սպանությունները անկազմակերպ կամ հանկարծակի ջարդեր չեն եղել, այլ երիտթուրքերի կողմից իրականացվող պետական քաղաքականություն, որոնք իշխանության եկան 1908թ․ և մնացին մինչև 1918թ․, երբ Առաջին համաշխարհային պատերազմից հետո Օսմանյան կայսրությունը փլուզվեց): Օսմանյան կայսրության պատմության մեջ հայերի և ընդհանրապես քրիստոնյաների դեմ բռնությունները (1894-1896թթ․ սպանվել էին 200․000 հայեր) պարբերական բնույթ են կրել, բայց մինչ այդ պահը ոչ ոք որպես նպատակ չէր սահմանել համընդհանուր ոչնչացումը։ «Անգամ ԱՄՆ վարչակազմի, Կոնգրեսի կամ աշխատակազմի մոտ որևէ կասկած չկա, որ հայերի հետ տեղի ունեցածը կարող է որակվել որպես ցեղասպանություն,-ասում է Աքչամը։- Նախագահը բացառապես քաղաքական դրդապատճառներով էր երկմտում օգտագործել այդ տերմինը։ Այն եղել է պլանավորված։ Եվ կարող եմ հեշտությամբ հայտարարել, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ ավելի շատ փաստաթղթային ապացույցներ կան, քան Հոլոքոստի։ Ունենք բազմաթիվ վավերացված հեռագրեր, որոնք հստակ ի ցույց են դնում օսմանյան իշխանությունների ցեղասպան մտադրությունը»։

Այնպիսի գրքերում, ինչպիսիք են A Shameful Act: The Armenian Genocide and the Question of Turkish Responsibility կամ Killing Orders: Talat Pasha's Telegrams and the Armenian Genocide, Աքչամը բացահայտում է երիտթուրքերի ներքին գործերի նախարար, 1921թ․ հայ զինվորականի կողմից սպանված Թալեաթ Փաշայի կոդավորված հեռագրերը, որոնք կասկածի տեղ չեն թողնում նրա մտադրությունների վերաբերյալ։ Տարիներ շարունակ Թուրքիայի կառավարությունը վստահեցնում էր, որ դրանք կեղծված էին, բայց իր հետախուզական աշխատանքներից հետո Աքչամն ապացուցեց, որ իրական էին։ Ըստ դրանցից մեկի՝ 1915թ․ սեպտեմբերին՝ ջարդերի սկզբում, Թալեաթ Փաշան հրամայում էր հետևյալը․ «Կառավարությունը որոշել է ոչնչացնել Թուրքիայում ապրող բոլոր հայերին՝ չխնայելով կանանց, երեխաներին կամ հիվանդներին։ Որքան էլ ողբերգական թվան ոչնչացման այս մեթոդները, պետք է վերջ տալ նրանց գոյությանը՝ առանց մեր գիտակցությանը լսելու»։ Չնայած բնօրինակները ոչնչացվել էին, Աքչամն այդ հեռագրերի լուսանկարները գտել է Նյու Յորքում 2015թ․։

Կան ակնհայտ փաստեր, որոնք նշում են, որ նացիստները Հոլոքոստից առաջ, որի ընթացքում սպանվեց 6 միլիոն մարդ, Թուրքիայում տեղի ունեցածն ի գիտություն էին ընդունել՝ եվրոպացի հրեաներին ոչնչացնելու իրենց ծրագրի համար։ «1939թ․ օգոստոսի 22-ին Հիտլերը հանդես եկավ Լեհաստանի հետ առաջիկա պատերազմի մասին ելույթով իր գեներալների առջև»,- բացատրում է ամերիկացի պատմաբան, Հիտլերի իշխանության գալու մասին պատմող The death of democracy գրքի հեղինակ Բենջամին Քարտեր Հեթը (Benjamin Carter Hett)։-  «Կան նրա խոսքերի 3 վերծանումներ։ Համաձայն դրանցից մեկի՝ Հիտլերն ասել է․ «Այդքանից հետո ո՞վ է հիշում հայերի ոչնչացման մասին»։ Մյուս երկու վերծանումները այս խոսքերը չեն պարունակում»։ Այն փաստը, որ այս վերծանումը շրջանառվել է The New York Times ի կողմից 1945թ․-ին, ցույց է տալիս, որ դեռևս 40-ական թվականներից կապ է սահմանվում հայերի և հրեաների ջարդերի միջև։

«Անկասկած, դա մեծ ազդեցություն է թողել Լեմկինի վրա, և նա այդ մասին պատմում է իր ինքնակենսագրականում»,- բացատրում է Խոսե Ռիկարդո դե Պրադան՝ միջազգային արդարադատության իսպանացի խոշորագույն փորձագետներից մեկը։ Սամանտա Փաուերը, որը եղել է ՄԱԿ-ում դեսպան Բարակ Օբամայի ղեկավարման տարիներին, 2002թ․ արժանացել է Պուլիտցերյան մրցանակի «Խնդիր դժոխքից. Ամերիկան եւ ցեղասպանության դարաշրջանը» գրքի համար։ Այնտեղ նա պատմում է, թե ինչպես է Լեմկինը, լինելով ուսանող Լվով քաղաքում, բանավեճ ունենում մի դասախոսի հետ, որն արդարացնում էր հայերի ջարդերը՝ մեկնաբանելով, որ ի վերջո յուրաքանչյուր կառավարություն իրավունք ուներ անել իր քաղաքացիների հետ այն, ինչ կուզեր, ներառյալ՝ սպանել նրանց, ինչպես «մի ֆերմեր, որ կարող է սպանել իր սեփական հավերին»։ Հենց այդ բանավեճի պատճառով վրդովմունքից էլ ի հայտ եկավ այն գաղափարը, որ պետք է գոյություն ունենան օրենքներ պետություններից վեր, որոնք կպատժեն այս հանցագործությունների համար։

«Հայոց ցեղասպանության ընթացքում չկար այնպիսի մի անձնավորություն, ինչպիսին Հիտլերն էր», - իր հերթին նշում է Թաներ Աքչամը՝ մարդկության դեմ այս երկու հանցագործությունները համեմատելու վերաբերյալ հարցին պատասխանելիս։ «Ցեղասպանությունը մի քաղաքական կուսակցության որոշում էր և մի քաղաքական կուսակցության կողմից իրագործված՝ «Միություն և առաջադիմություն»։ Սա Հոլոքոստի և Հայոց ցեղասպանության միջև հիմնական տարբերություններից մեկն է։ Մյուսն էլ այն է, որ երիտթուրքերը չունեին ռասիստական գաղափարախոսություն, ինչպիսին ունեին նացիստները։ Նրանք, իհարկե, ազգայնականներն էին, բայց ցեղասպանության որոշումը կայացրին, որովհետև կարծում էին, որ հայերի գոյությունը սպառնալիք էր կայսրության համար և մտածեցին, որ հայերին սպանելով կարելի է չեզոքացնել այդ սպառնալիքը»։

Ցեղասպանությունն ուղեկցվում էր դեպի Սիրիայի անապատներ զանգվածային արտաքսումներով և ամենադաժան կերպով իրագործված զանգվածային սպանություններով։ Էթնիկ զտումը համընդհանուր բնույթ էր կրում։

Ո'չ Հոլոքոստը, ո'չ Հայոց ցեղասպանությունն իրենց վերջնական նպատակին չեն հասել, այն է՝ երկրի երեսից ջնջել հրեաներին և հայերին։ Սակայն, այո', նրանց հաջողվել է ավերել հազարամյա մշակույթները՝ Արևելյան Եվրոպայի հրեաների և Անատոլիայի հայերի։ Ինչպես Աուշվիցը, այնպես էլ Դեր Զորը՝ սիրիական անապատի ճամբարը, որտեղ տասնյակ հազարավոր հայեր սովամահ եղան, լքված եբրայական գերեզմանոցները և Լեհաստանի մոռացված սինագոգները կամ Հայաստանի միջնադարյան մայրաքաղաք Անիի ավերակները, որոնց հեղինակը նոր ծնվող Թուրքիայի իշխանություններն էին, հիշեցնում են 20-րդ դարի սարսափը։

 
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира