Ով է ստում՝ Նիկոլ Փաշինյանը, թե՝ Օնիկ Գասպարյանը. ԱԱԾ նախկին տնօրենը բացում է փակագծերը
ПОЛИТИКАՍեպտեմբերի 30-ի նիստին ի պաշտոնե չէի կարող մասնակցել ու չեմ մասնակցել, իսկ հոկտեմբերի 19-ի նիստում ամենայն մանրամասնությամբ ներկայացվել է երկրում տիրող իրավիճակն ու ես փաստում եմ, որ դա իսկապես այն իրավիճակն է եղել, որը եղել է: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը՝ պատասխանելով հարցին՝ ով է ստում՝ Նիկոլ Փաշինյանը, թե՝ Օնիկ Գասպարյանը, երբ խոսում են պատերազմի 4-րդ օրն այն դադարեցնելու վերաբերյալ թեմայի մասին:
Համբարձումյանը խնդրել է, որ իրեն հիմա հարցեր չտան պատերազմի օրերին տիրող իրավիճակի, իշխանությունների գործողությունների մասին հարցեր, որովհետև մտածում է առաջիկայում մի քիչ ավելի լայն ֆորմատով հարցազրույց տալ ու անել իր նկատառումները:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



