«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամները մասնակցել են Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Աժդահակ Կիրակոսյանին նվիրված խաչքար-հուշարձանի բացման արարողությանը
ОБЩЕСТВОՄայիսի 9-ին Դավթաշենի առաջին թաղամասի 14 շենքի բակում տեղի է ունեցավ Արցախյան 44-օրյա պատերազմին կամավոր մասնակցած Աժդահակ Կիրակոսյանին նվիրված խաչքար-հուշարձանի բացման արարողությունը։ Հերոսի հիշատակին նվիրված հուշակոթողի բացման արարողությանը մասնակցել են նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավորներն ու կուսակցության Երևանի խորհրդի անդամները։ Աժդահակ Կիրակոսյանը (1997թ․) Երևանի Պետական Մանկավարժական Համալսարանի գեղարվեստական կրթության ֆակուլտետի ուսանող էր։ Ընդգրկվել է Շուշին պաշտպանելու համար ձևավորված արագ արձագանքման 23 հոգանոց դասակի կազմում։ Նոյեմբերի 3-ին, հայտնվելով շրջափակման մեջ և ստանալով վիրավորում, չի ենթարկվել նահանջելու հրամանին և վիրավոր հրամանատարի հետ հերոսաբար զոհվել է Շուշիի մատույցներում։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
Как конфликт подводит биоразнообразие к критической черте



