Եվրամիությունը հունիսից հետո չի երկարաձգի պայմանագիրը AstraZeneca-ի պատվաստանյութի մատակարարման վերաբերյալ
ЭКОНОМИКАԵվրահանձնաժողովը որոշում է կայացրել չերկարաձգել AstraZeneca անգլո-շվեդական ընկերության հակակորոնավիրուսային պատվաստանյութի մատակատարարման վերաբերյալ պայմանագիրը 2021 թվականի երկրորդ կիսամյակում: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ներքին շուկայի հարցերով եվրահանձնակատար Թիերի Բրետոնին:
«Եվրահանձնաժողովը չի թարմացնի AstraZeneca-ի պատվաստանյութի պատվերը 2021 թվականի հունիսից հետո»,- հայտնել է եվրահանձնակատարը:
Եվրահանձնաժողովն ապրիլին դատական հայց էր ներկայացրել այս ընկերության դեմ պատվաստանյութի նախնական պատվերի պայմանագիրը չիրականացնելու համար: Առաջին եռամսյակում պայմանագրով նախատեսված 120 մլն չափաբաժինի փոխարեն ընկերությունը մատակարարել է 40 մլն դեղաչափ: Դա որոշ երկրներում հանգեցրել է պատվաստման գործընթացի խախտումների:
Եվրահանձնաժողովը 400 մլն չափաբաժին պատվաստանյութի պայմանագիր էր կնքել AstraZeneca ընկերության հետ դեռևս անցյալ տարվա օգոստոսին, նախքան պատվաստանյութի՝ շուկա դուրս գալը: Պայմանագրով Եվրահանձնաժողովը 336 մլն եվրոյի կանխավճար է արել: