Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Քանի տնտեսությունը կոլապսային վիճակում է, գնաճը շարունակական կլինի»․ «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Մեր հանրապետությունում գնաճի ֆոնն ակնհայտորեն բացասական է: «Փաստի» հետ զրույցում այս մասին նշեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը՝ շեշտելով, որ շարունակական գնաճը տնտեսական համընդհանուր խնդիրների մեջ պարզապես ամենատեսանելին է:

Հաշվի առնելով տարածաշրջանի այլ երկրների գնաճային ցուցանիշները և այն, որ Հայաստանում, օրինակ՝ Վրաստանի համեմատ գնաճն ավելի բարձր է՝ տնտեսագետը շեշտեց. «Մենք խոսում ենք մի տնտեսության մասին, որը չի աշխատում և, ըստ էության, չի գործում: Ու, բնականաբար, նման պարագայում գնաճը բացասական երևույթներից ընդամենը մեկն է: Մեծ հաշվով, գնաճը շարունակական կլինի այնքան ժամանակ, քանի դեռ տնտեսությունը գտնվում է նման կոլապսային վիճակում: Իսկ այս իշխանությունների կառավարման պարագայում գնաճն ավելի է խորանալու: Սա զուտ վատատեսական կանխատեսում չէ, սա իրողություն է: Տնտեսությունն այսօր, որպես այդպիսին, չի աշխատում: Այս իմաստով ժողովրդի համար տեսանելի ցցուն նշանը գնաճն է»: Տնտեսագետի խոսքով, խնդիր կա տնտեսության բոլոր ճյուղերում:

«Թե՛ փոքր և միջին ձեռնարկությունները, թե՛ առևտրի, թե՛ ծառայությունների և թե՛ տնտեսության մյուս ճյուղերն ու ուղղությունները դադարում են գործել լիարժեքորեն՝ պայմանավորված այս պահին առկա քաղաքականության պատճառով: Խոսքը թե՛ սոցիալական, թե՛ տնտեսական և թե՛, առաջին հերթին, նաև արտաքին քաղաքականության մասին է: Ինչ վերաբերում է կոնկրետ արտաքին քաղաքականությանը, ապա մեր կապերն այս պահին խիստ վտանգված են անգամ այն երկրների հետ, որոնց հետ հստակ ձևավորված տնտեսական կապեր ու հարաբերություններ ենք ունեցել: Մենք չունենք այնպիսի արտադրական ձեռնարկություններ, որ մեր երկրի պահանջմունքները և կարիքները բավարարենք մեր ուժերով: Բնականաբար, այդ կապերի միջոցով, մասնավորապես մեծ ծավալի ներմուծումների առումով մենք կարողացել ենք քիչ թե շատ լուծել վերոնշյալ խնդրից բխող հարցերը: Բայց հիմա գոյություն ունեցող այդ կապերի խիստ ու կտրուկ թուլացումը ակնհայտ հետևանքների է հանգեցնում»,-ասաց Վարդան Բոստանջյանը:

Անդրադառնալով ֆինանսական կայունության ապահովման և գնաճը զսպելու խնդրին ու այդ համատեքստում դիտարկելով Կենտրոնական բանկի կողմից կիրառվող գործիքակազմերը՝ Վարդան Բոստանջյանը շեշտեց, որ ԿԲ-ի բոլոր քայլերը վերոնշյալում նկարագրված իրավիճակից են բխում: «Այս ամենը տնտեսական հարաբերություններում ռիսկերի կտրուկ մեծացում է նշանակում: Ռիսկերի կտրուկ մեծացումը ԿԲ-ի համար անխուսափելի է դարձնում գործիքակազմերի կիրառումը, որոնց թվում նաև վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումն է: Վերջին 5 ամսվա ընթացքում ԿԲ-ն ստիպված էր երրորդ վերանայումն անել այդ առումով: ԿԲ-ի քայլերը պարտադրված են: Ավելի ծայրահեղ ու ծանր վճակում չհայտնվելու համար Կենտրոնական բանկը շնչահեղձ իր վերջին քայլերն է անում:

Միևնույն ժամանակ, ցանկացած պարագայում տնտեսության նման խայտառակ և նման ողբերգական իրավիճակի համար առաջին հերթին պատասխանատու է կառավարությունը: Իսկ նման կառավարության դեպքում Կենտրոնական բանկին կամ, այլ ձևով ասած, դրամային իշխանություններին մի ինստիտուտ է մնում՝ կարողանալ իրենց գործիքակազմով ֆինանսական կայունություն ապահովել շուկայում ու գների զսպում իրականացնել: Հիմա ԿԲ-ն կարող է հասնել մի իրավիճակի, երբ իր ունեցած գործիքակազմը պարզապես բավարար չի լինի այդ զսպումներն իրականացնելու համար: Մենք այս պահին հենց նման եզրագծին ենք: Իսկ ստեղծված իրավիճակը, մեծ հաշվով, կործանման եզրին է հասցնելու երկիրը»,-ասաց Վ. Բոստանջյանը:

Նա շեշտեց, որ երեք տարվա ընթացքում հայտնվել ենք մարդկանց ձեռքում, որոնք կառավարման համակարգից ոչինչ չեն հասկանում: «Նրանք պետք է պարզապես դուրս շպրտվեն նաև կառավարման համակարգից: Մենք պատահականությունների պատճառով, բնականաբար, պետք է հայտնվեինք հենց այս իրավիճակում: Ինչ վերաբերում է նրանց «ռեկորդային» ցուցանիշներին, խոստումներին ու տարբեր տեսակի աճերին, դրանք ոչ այլ ինչ են, քան պարզապես խոստումներ ու նկարված թվեր: Երեք տարի ամենահասարակ խոստումներն անգամ չեն կատարվել: Առհասարակ, պետք չէ խորանալ ու քննարկել այժմ ներկայացվող այդ թվերն ու ցուցանիշները: Դրանք հիմարությունների, զուտ խոստումների ու դատարկ թվերի համատեքստում են ու ոչինչ չեն նշանակում: Ամոթ էլ է քննարկել, օրինակ՝ նույն էկոնոմիկայի նախարարի ասածները, որի դեմքին նայելով հասկանում ես, որ այդ մարդը չի կարողանում կողմնորոշվել՝ արևը որտեղից է դուրս գալիս ու որտեղ է մայր մտնում: Խոսում են այնպիսի բաների մասին, որ սատկած հավի ծիծաղն է գալիս»,-եզրափակեց տնտեսագետը:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%