Ереван, 26.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան հար­ցում կոն­սեն­սու­սի առ­կա­յու­թյու­նը կա­րող է շատ կա­րև­որ դառ­նալ․ «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

naked-science.ru-ն «Հայերի ցեղասպանության ճանաչումը. խոշոր շահո՞ւմ, թե՞ դատարկ ձևականություն» վերնագրով հոդվածում գրում է, որ Օսմանյան Կայսրության տարածքում հայերի նկատմամբ 1915 թվականին իրականացվել է ցեղասպանություն, և բոլոր միջազգային իրավական պայմանագրերի համաձայն ժամանակակից Թուրքիան է համարվում այս կայսրության իրավահաջորդը: Ցեղասպանությունը ճանաչվում է որպես հանցագործություն, որին հաջորդում է պատասխանատվությունը: Տեսականորեն, միայն Հայաստանից ստացված՝ Հայոց ցեղասպանության մասին հայցը բավարար է դիմելու ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանին: Հասկանալի է, որ այդ հայցի արդյունքը պետք է լինի Միջազգային դատարանի որոշումը ցեղասպանության համար թուրքական պետության պատասխանատվության մասին:

Տեսականորեն դա նշանակում է, որ դատարանը կարող է որոշել հայերին վերադարձնել գոնե այն հողերը, որոնց վրա ապրել են նրանց նախնիները մինչև 1915 թվականը՝ Արևմտյան Հայաստանը Արարատի հետ միասին: Ժամանակակից փոքր Հայաստանի համար դրանք նշանակալի տարածքներ են: Մեծ հավանականությամբ, նման վերադարձի դեպքում Երևանը նույնիսկ չի էլ դնի փոխհատուցման հարցը, քանի որ գոհ կլիներ արդյունքներից: Մեծ երևակայություն պետք չէ ունենալ Հայաստանի համար բացասական սցենար պատկերացնելու համար: Բանն անգամ այն չէ, որ Թուրքիան կարող է փորձել ասել, որ ինքը Օսմանյան Կայսրության իրավահաջորդը չէ (չնայած զուտ իրավական տեսանկյունից, այդ փաստարկը ևս կարող է նշանակալից լինել): Պետք է հասկանալ, որ դատարան դիմելը մի բան է, իսկ հաղթելը՝ հիմնովին այլ բան:

Տարբեր երկրների մշակույթներում կան շատ հիանալի ասացվածքներ դատարանների մասին: Դրանցից մեկն է՝ «ուժը հայտնվեց, օրենքը մեռավ»: Սա նշանակում է, որ իրական կյանքում հաճախ կարևոր է ոչ թե դատարանի որոշումը կամ օրենքը, այլ թե որ կողմում է ուժը: Թվում է, թե ինչո՞ւ Միջազգային դատարանը չի կարող Թուրքիայի դեմ որոշում ընդունել: Բազմաթիվ պատճառներ կան: Նախ՝ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է: Իսկ դաշինքի նպատակն է պաշտպանել մասնակից երկրների տարածքները: Բայց նույնիսկ եթե պատկերացնենք, որ Թուրքիան հանկարծ լքել է ՆԱՏՕ-ն (ինչը դժվար թե տեղի ունենա), մնում է «երկրորդ հարցը». ինչպե՞ս է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ապահովելու Միջազգային դատարանի՝ Հայաստանին հողեր փոխանցելու կամ հատուցումների վերաբերյալ որոշումը: Տնտեսական պատժամիջոցներն ու Թուրքիայի շրջափակումը քիչ իմաստ ունեն. Բոսֆորը և Դարդանելը վերահսկող Անկարան ի վիճակի է ավելի շատ վնաս հասցնել միջազգային առևտրին, քան պատժամիջոցները՝ իրեն: Այլ կերպ ասած, միայն ռազմական ուժը կարող է ազդել Թուրքիայի վրա:

Բայց վերջին տասնամյակների պատմությունից լավ հայտնի է, որ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան հարձակվում են միայն թույլերի վրա: Իսկ Թուրքիան ռազմական կարողությունների տեսանկյունից ուժեղ երկիր է, այսպես ասած՝ Սիրիա կամ Իրաք չէ. նրա հետ պատերազմը շատ արյուն կարժենա արևմտյան կոալիցիային: Սա նշանակում է, որ Արևմուտքը երբեք չի համարձակվի դա անել: Սկզբունքորեն Ռուսաստանն ու Չինաստանն են ունակ գնալ նշանակալի կորուստներով պատերազմի, բայց դժվար թե նրանք ցանկանան նման կերպ իրականացնել Միջազգային դատարանի որոշումը: Վերոգրյալից կարող է թվալ, որ ամեն ինչ վատ է, գրավյալ Արևմտյան Հայաստանում Թուրքիայի դիրքերը անսասան են, և պատմական արդարությունը վերականգնելու հույսեր չկան: Իհարկե կան, բայց այլ պարագայում: Անկարայի ուժեղ կողմերը, ի վերջո, կարող են դառնալ նրա թույլ կողմը, ինչպես դա տեղի է ունեցել ոչ մեկ անգամ Թուրքիայի պատմության մեջ:

Եթե վերցնեք աշխարհի առաջին տասնյակի տնտեսությունները, որտեղ ներառված է նաև Անկարան, ապա պարզվում է, որ միայն ԱՄՆ-ը, Չինաստանը, Հնդկաստանը, Ռուսաստանը և Թուրքիան են համարվում անկախ և ակտիվ արտաքին քաղաքականությամբ ու զինված ուժերով տերություններ, որոնք ունակ են առանց արտաքին աջակցություն պատերազմելու: Անգլիայի և Ֆրանսիայի նման հին տերություններն այլևս իրենցից ոչ մի լուրջ բան չեն ներկայացնում: Բայց ներկայումս Թուրքիան պարզապես լուրջ գլխացավանք է Վաշինգտոնի ու Մոսկվայի համար. խնդիրն այն է, որ նրա տնտեսությունն աճում է: Մեկ այլ փաստ ևս. Անկարան սովորություն չունի հավատարիմ լինել ցանկացած դաշնակցի: Թուրքիային հաջողվել է «գցել» ինչպես Վաշինգտոնին, այնպես էլ Մոսկվային:

Այո, Ամերիկան և Ռուսաստանը դեռ «գործ են վարում» թուրքերի հետ, բայց խստորեն պարադիգմի շրջանակներում. «Քանի դեռ դա իրենց շահերից է բխում, ընկերներ են, եթե դա չկա, անմիջապես կանգ են առնում»: Էրդողանը, որպես անձ, առանձնապես հաճելի չէ ո՛չ ռուսներին (մեջքից դանակահարելու ունակությունը), ո՛չ էլ ամերիկացիներին (թույլ վերահսկողության պատճառով): Որքան ուժեղ է դառնում Անկարան, այնքան մեծ է այդ պետության նկատմամբ անհանգստությունը մյուս մեծ տերությունների շրջանում: Վաղ թե ուշ նրանք գուցե ցանկանան զսպել թուրքական ազդեցությունը: Ավելին, ինչպես ցույց է տալիս Ադրբեջանի օրինակը, այն ի վիճակի է ցանկացած պահի կրակ վառել դաշնակից Ռուսաստանի շուրջ: Բացի դա, Անկարայի հարաբերությունները Հունաստանի հետ կամ նրա գործերը Կիպրոսում ցանկացած պահի կարող են սեպ խրել ՆԱՏՕ-ի երկրների հարաբերությունների մեջ: Այս իմաստով թուրքերն ունակ են դառնալ հենց իրենց հիմնական խնդիրը: Եթե նրանց տնտեսական և ռազմական հզորությունը շարունակի աճել նույն տեմպերով, հաջողություններից գլխապտույտ զգալով՝ Անկարան կարող է ցանկանալ սեփական միջուկային զենք ունենալ:

Էրդողանի նման մեկի՝ կարմիր կոճակ ունենալու մտքից անգամ Մոսկվան և Վաշինգտոնը խորը կմտահոգվեն և ամեն ինչ կանեն թուրքերին կանգնեցնելու համար: Եթե իրագործվի վերը նկարագրված սցենարը, ապա Հայոց ցեղասպանության հարցում ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ԱՄՆ-ի կոնսենսուսի առկայությունը կարող է շատ կարևոր դառնալ: Եթե Թուրքիայի դեմ ուժ պետք է կիրառվի, ապա, ընդհանուր առմամբ, ընդունված իրավական ակտը իսկապես կարող է հանգեցնել որոշ իրական հետևանքների Օսմանյան Կայսրության ժառանգորդի համար: Օրինակ՝ սահմանների վերանայման ի հօգուտ նրանց, ում ժամանակին ցեղասպանության են ենթարկել։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей Арцаха