Կազանի հրաձիգը, նախքան հարձակումը, փորձել է հրկիզել իր բնակարանը
ОБЩЕСТВОԿազանի թիվ 175 դպրոցում հրաձգություն կազմակերպած Իլնազ Գալյավիևը, հարձակվելուց առաջ փորձել է հրկիզել իր բնակարանը: Այս մասին հայտնում է Baza-ն Telegram ալիքում:
Նշվում է, որ նա մայիսի 11-ի առավոտյան բնակարանի դռան վրա սելիտրա է լցրել, այրել ու դուրս է եկել տնից: Սակայն կրակը չի բռնկվել, ինչի արդյունքում իրավապահները կարողացել են իրականացնել խուզարկություն:
Երիտասարդի բնակարանում կատարված խուզարկության ընթացքում հայտնաբերվել է անհայտ ծագման նյութ, ինչպես նաև տարա՝ «Մուխոմոր» դեղամիջոցի թուրմով:
Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 11-ին Կազանի թիվ 175 դպրոցում հրաձգություն է տեղի ունեցել, որի արդյունքում, վերջին տվյալների համաձայն, մահացել է 9 մարդ, այդ թվում՝ 7 երեխա: Ավելի քան 20 մարդ վիրավորվել է:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
Как конфликт подводит биоразнообразие к критической черте



