«Ռուսաստանը դուրս է բերում իր զորքերը մեր սահմանից, բայց շատ դանդաղ». Ուկրաինայի ՊՆ նախարար
МЕЖДУНАРОДНОЕՈւկրաինայի պաշտպանության նախարար Անդրեյ Տարանը հայտարարել է, որ Ռուսաստանը միայն մասամբ է դուրս բերել իր զորքերը Ուկրաինայի հետ սահմանից, գրում է korrespondent.net-ը՝ վկայակոչելով պաշտոնյայի՝ «Ուկրաինա 30» համաժողովում հնչեցրած խոսքերը:
«Այսօր առավոտյան իմ ստացած տեղեկատվության համաձայն՝ Ռուսաստանը չի շտապում կատարել մեր սահմանից զորքերը դուրս բերելու մասին իր խոստումները: Մասնավորապես, մեր հետախուզության տվյալների համաձայն, որը մենք ստանում ենք մեր արևմտյան գործընկերներից, Ռուսաստանը շատ դանդաղ է դուրս բերում զորքերը: Նրանք հետ են քաշվում, դա այդպես է, բայց շատ դանդաղ, և այն, որ խոստացել էին զորքերը դուրս բերել մինչ մայիս, չի համապատասխանում իրականությանը», - ասել է նա:
Նրա խոսքով՝ մինչ այժմ դուրս է բերվել ոչ ավելի, քան 4000 զինծառայող:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



