Գոհար Ավետիսյանը և երկրորդ ամուսինը բաժանվել են․ դիմահարդարի հրապարակումը բաժանվելուց հետո երջանիկ ապրելու մասին
ЛАЙФՌուսաստանաբնակ հայ դիմահարդար Գոհար Ավետիսյանը բաժանվել է երկրորդ ամուսնուց՝ Սերգեյից։ Գոհարի և ամուսնու բաժանման մասին լուրերը տարածվեցին, երբ նա ծնողների հետ մեկնել էր Դուբայ, իսկ ամուսինը նրանց հետ չէր։
Բացի այդ, Գոհարն Ինստագրամի իր էջից հեռացրել է ամուսնու հետ բոլոր լուսանկարները։ Դուբայ մեկնելուց առաջ Գոհարն ու Սերգեյը Մալդիվյան կղզիներում էին, որտեղից դիմահարդարը ռոմանտիկ լուսանկարներ էր հրապարակում և սիրառատ գրառումներ անում։ Օգտատերերը նկատել են, որ այդ հանգստից վերադառնալուց հետո զույգը բաժանվել է։ Հիմա նրա էջում Մալդիվյան կղզիներից միայն միայնակ լուսանկարներն են։
Օրերս էլ իր էջում հարցուպատասխանի ժամանակ Գոհարին հարցրել էին, թե ո՞ւր է նրա ամուսինը, ի պատասխան՝ Գոհարը գրել էր․ «Եվ ապրեցին նրանք երկար և երջանիկ, որովհետև ժամանակին բաժանվեցին»։ Այսպ
իսով՝ նա հաստատեց բաժանման լուրը։
Ի դեպ, Մալդիվյան կղզիներից արված հրապարակումներից մեկին կից Գոհարը գրել էր, որ եթե բանաստեղծ լիներ, «Սիրում եմ և ատում» վերտառությամբ ստեղծագործություն կունենար, քանի որ շոկի մեջ է, թե ինչպես են 2 այդքան տարբեր մարդ գտել իրար։
Նշենք, որ Գոհարն ու Սերգեյը որդի ունեն՝ Գասպարը։ Հուլիսի 3-ին փոքրիկը կդառնա 1 տարեկան։
Հիշեցնենք, որ Գոհարն առաջին ամուսնուց՝ Վահիկից բաժանվել էր 2018 թվականին՝ նրանց համատեղ կյանքը տևել էր մոտ 2 տարի։