Ереван, 27.Август.2026,
00
:
00
ВАЖНО


Փա­շի­նյա­նի՝ իշ­խա­նու­թյան մնալը հնա­րա­վոր է մի­այն լայ­նա­մասշ­տաբ կեղ­ծիք­նե­րի մի­ջո­ցով. այլ շան­սեր նա չու­նի․ «Փաստ»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

rosbalt.ru -ն «Արդյո՞ք Հայաստանի երեք նախագահները կհաղթեն մեկ վարչապետի» վերնագրով հոդվածում գրում է, որ հունիսի 20-ին Հայաստանում նշանակված են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Նիկոլ Փաշինյանը համաձայնել է դրան, ինչպես երևում է, դրսից ճնշման արդյունքում, և դժվար չէ կռահել, թե որ կողմից. նա գրեթե անընդհատ հեռախոսային կապի մեջ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, և նրանք դժվար թե քննարկելիս լինեն միայն ղարաբաղյան խնդիրը: Պակաս կարևոր չէ նաև ձգձգվող և պայթյունավտանգ հայաստանյան ներքաղաքական ճգնաժամը, երբ առանց դադարի պահանջվում է վարչապետի հրաժարականը: Այսպիսով, Փաշինյանը թակարդն է ընկել. նա չի կարողանա «չոր» հաղթանակ տանել ընտրություններում, չնայած այն բանին, որ ամեն ջանք գործադրում է. հրաժարականից հետո նա չի հեռացել երկրի ղեկավարի պաշտոնից, ինչը օրինականության հետ ոչ մի կապ չունի: Իսկ դա թույլ է տալիս ընտրություններ անցկացնել իր զգոն հսկողության տակ և ամբողջ վարչական ռեսուրսը նետել դրան:

Մինչ Հայաստանը փորձում է որոշել, թե ո՞րն է լինելու ընտրությունների արդյունքը, հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանելուկ է առաջադրել՝ առաջարկելով երկրի երկրորդ և երրորդ ղեկավարներին` Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, համատեղ մասնակցել ընտրություններին Ազգային համաձայնության դաշինքով: Եվ հիմա այդ թեման դարձել է գրեթե ամենաքննարկվողը Հայաստանի ընտրական միջավայրում: Նշենք, որ շատերն են աջակցում դրան, բայց մինչ հիմա երկու նախկին նախագահներն ամբողջությամբ չեն գնահատել առաջինի նախաձեռնությունը: Տեր-Պետրոսյանը, որը չի հավակնում որևէ պաշտոնի, շեշտը դնում է այն փաստի վրա, որ «Փաշինյանի ռեժիմի վերարտադրությունը Հայաստանի և Արցախի համար շատ ավելի վտանգավոր է, քան Ադրբեջանի և Թուրքիայի սպառնալիքները»: Հետևաբար, «երեք նախկինների» միավորումը, նրա կարծիքով, կօգնի ավելի շատ ձայն հավաքել ընտրություններում, քան առանձինառանձին:

Բայց Սարգսյանն ուղղակի պատասխան չի տվել, իսկ Քոչարյանը հրաժարվել է՝ պատճառաբանելով, որ արդեն ունի իր քաղաքական ուժը: Սարգսյանն էլ դա ունի: Միևնույն ժամանակ, Քոչարյանը հավակնում է վարչապետի պաշտոնին, իսկ Սարգսյանը, կարծես թե, ոչնչ չի ուզում, ինչին դժվար է հավատալ: Մինչդեռ, Փաշինյանը, դատելով արձագանքից, իրար է անցել. նա մեղադրել է առաջին նախագահին «կլեպտոկրատական», այսինքն՝ ավազակային հեղափոխության փորձի մեջ, և վստահություն հայտնել դրա ձախողման առումով: Բայց ապարդյուն. նա այնքան է տարվել երկրի քաղաքական էլիտայի հետապնդումներով, պետական ինստիտուտների, բանակի փլուզմամբ՝ անտեսելով օրենքի գերակայությունը, էլ չխոսենք Ղարաբաղի հարցով բանակցային գործընթացում կատարյալ ձախողման մասին, որ նրա անձնական քաղաքական ձախողումը անխուսափելի է:

Այն պարագայում, որ ընտրությունները չկեղծվեն: Փաշինյանին կքշի փողոցը, որը ժամանակին նրան բերել էր իշխանության: Եվ այդ դեպքում նախկին նախագահներին ոչ մի «եռյակ դաշինք» էլ պետք չի լինի. իրադարձությունները կզարգանան ինքնաբերաբար և կոշտ: Ինչո՞ւ են Քոչարյանն ու Սարգսյանը սառն արձագանքել Տեր-Պետրոսյանի նման մտավոր և քաղաքական հասուն գործչի առաջարկին: Նրանք հավատում են, որ Փաշինյանն այնքան է հայերին հանել իր դեմ, որ դժվար թե հաղթի: Նշենք, որ ընտրություններին առանձին-առանձին մասնակցելով՝ ընտրողների ձայները բաժանվում են, և դա ավտոմատ կերպով ամրապնդում է Փաշինյանի դիրքերը և ավելացնում տատանվող ընտրողների հատվածը: Հարցը պահանջում է միանշանակություն՝ կա՛մ նրանք կողմ են քվեարկում միավորված, թեկուզ խայտաբղետ ընդդիմությանը, կա՛մ Փաշինյանին: Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը, մեկնաբանելով առաջին նախագահի առաջարկը Քոչարյանին և Սարգսյանին, ասել է, որ Տեր-Պետրոսյանը չի ձգտում որևէ պաշտոնի, և նրա առաջարկը պարունակում է միայն միասնության գաղափար. «Բոլոր ջանքերը պետք է համախմբվեն գերակա խնդրի շուրջ` զրկել գործող կառավարությանը վերարտադրվելու հնարավորությունից, քանի որ դա իսկապես ավելի վտանգավոր է Հայաստանի և Արցախի համար, քան ցանկացած այլ մարտահրավեր»:

Քոչարյանն ու Սարգսյանը դեռ մտածելու ժամանակ ունեն: Բայց եթե նրանք չընդունեն Տեր-Պետրոսյանի առաջարկը, և քաղաքական կուսակցություններից և դաշինքներից յուրաքանչյուրը վերմակը քաշի իր վրա, նրանցից ոչ մեկը, կրկնում ենք, եթե ընտրությունները զանգվածաբար չկեղծվեն, չեն ստանա բավարար ձայներ սեփական կառավարություն ստեղծելու համար։ Այդ պարագայում դա կլինի կոալիցիոն կառավարություն, ինչը կտրականապես խորթ է տեղական քաղաքական գործիչներին. ինչպես ցույց է տվել Հայաստանի նորագույն պատմությունը, բոլորն են ձգտում միանձնյա իշխանության՝ հայտարարելով իրենց հավատարմությունը «ժողովրդավարական արժեքներին»: Փաշինյանը, իրեն ու իր թիմին մխիթարելով, պնդում է, որ ընտրությունների արդյունքում կառավարությունը չի փոխվի: Բայց դա հնարավոր է միայն լայնամասշտաբ կեղծիքների և, համապատասխանաբար, իրավիճակի սրման և ընդհուպ մինչև քաղաքացիական պատերազմի միջոցով:

Իրականում, ընտրություններին ելույթ ունենալով ոչ որպես ընդդիմության միավորված ճակատ՝ հինգ քաղաքական ուժ խորհրդարան անցնելու շանսեր ունի։ Եվ ամենադաժան պայքարը պետք է սպասել Փաշինյանի ու Քոչարյանի միջև: Բայց դեռ հույս կա, որ ընդդիմությունը կհամախմբվի հանուն ընդհանուր նպատակի, այն է՝ Փաշինյանից ազատվելը: Բայց այդ ժամանակ կծագի վիճաբանության նոր առիթ, ո՞րն է հաղթողների ճամբարում առաջնորդության հարցը: Եվ այդ դեպքում, անկասկած, առաջին պլան կգա «Պուտինի ընկերը»՝ Քոչարյանը, այսինքն, այսպես կոչված «ղարաբաղյան կլանի» լուրջ անձանցից մեկը: Բայց նա ստիպված կլինի երդվել Կրեմլին, եթե դա արդեն չի արել, որ կկատարի անցյալ տարվա եռակողմ հայտարարության բոլոր պայմանները:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Обновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBankПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю 75-летия со дня рождения Верховного Патриарха и Католикоса Всех армян, Его Святейшества Гарегина IIИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Стартовал финальный этап турнира JuniusЦеремония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатовНовый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026» Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBankФинансовая грамотность в палаточном лагере Республиканского центра детей и подростков: Idram и IDBank Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBankВТБ (Армения) продолжает развивать возможности кредитования малого бизнесаПри поддержке Ucom стартовал второй этап образовательной программы ArmDrone по FPV-дронам А сейчас Алиев требует закрыть АЭС.Браво, господа, аплодисментыЛидер Движения «Всеармянский фронт» Аршак Карапетян проведёт пресс-конференцию на тему «События на Южном Кавказе, внутриполитическая ситуация в Армении» «Сила одного драма» - благотворительной общественной организации «Орран» Образовательная программа по кибербезопасности от Ucom и Microsoft Инновационного центра завершилась конкурсом Mini CTFДень благодарности клиентам - на этот раз в филиале IDBank «Эребуни»Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак КарапетянПодведены итоги очередного этапа Junius: впереди новый этапUcom расширяет возможности международного роуминга «Срочно подтвердите данные карты»: IDBank предупреждает о мошенничестве с бронированием отелейМгер Ананян вошел в состав Правления Юнибанка Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давление на Армянскую Апостольскую Церковь Мы не хотим, чтобы сатана, пришедший к власти, судил христиан за их поступки При поддержке Ucom представлена образовательная игра «Запоминай животных» Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак КарапетянВыполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акциейUcom и FPWC обеспечат круглосуточный мониторинг дикой природы в Гнишике с помощью солнечной энергииIdram и IDBank - рядом со стартапами на Seaside Startup SummitВ мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате