«Իմ հոգում կյանք չկար, թվում էր՝ օդը չի հերիքում ինձ ապրելու համար»․ Սիլվա Հակոբյանի անկեղծ գրառումն ու կերպարային փոփոխությունը նոր ֆոտոշարքում
ЛАЙФԵրգչուհի Սիլվա Հակոբյանը վերջին օրերին ամուսնու՝ Նորայրի և իրենց դստեր՝ Միլայի հետ Սոչիում էր, որտեղից ակտիվ հրապարակումներ էր անում և ցույց տալիս, թե ինչպես են անցկացնում օրերն այնտեղ։
Սիլվան այնտեղից նոր լուսանկարներ է հրապարակել և մակագրել․ «Էլ ո՞վ է ինձ պես վախենում արծիվներից։ Այսօր ես երջանիկ եմ բեմի վրա, ընտանիքում, բայց վերջին շրջանում իմ հոգում կյանք չկար, ինձ թվում էր, որ օդը չի հերիքում ինձ ապրելու համար։ Բայց այսօր ես հաղթահարեցի իմ վախը և թույլ տվեցի արծվին՝ նստել իմ ուսին։ Ես չգիտեի, որ կարող եմ այսքա՜ն ուժ ստանալ,– գրել է նա, ապա հետևորդներից հետաքրքրվել,– Իսկ դուք հավատո՞ւմ եք, որ ձեր ուժով կարող եք հաղթահարել ձեր վախը, ինչպես ես»։
Ի դեպ, նոր լուսանկարներում Սիլվան ներկայանում է կերպարային փոփոխությամբ, արհեստականորեն երկարացրել է մազերը։