Իրանում ՀՀ դեսպանը ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալին է ներկայացրել Սյունիքի մարզում ստեղծված իրադրությունը
МЕЖДУНАРОДНОЕԻրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպել է ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Մոհսեն Բահարվանդի հետ։ ՀՀ դեսպանը հանգամանալից ներկայացրել է Ադրբեջանի ԶՈՒ-երի գործողությունների հետևանքով Հայաստանի Սյունիքի մարզում ստեղծված իրադրությունը՝ անթույլատրելի համարելով ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգության փորձերը: Իրանի ԱԳ նախարարի տեղակալի խնդրանքով դեսպանը ներկայացրել է լարվածության թուլացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Զրուցակիցներն ընդգծել են տարածաշրջանային անվտանգության ու կայունության սպառնալիքների չեզոքացման հրամայականը, այդ թվում՝ երկու երկրների համագործակցության միջոցով: Այս մասին հաղորդում է Իրանում ՀՀ դեսպանությունը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



