Կօգտագործեմ իմ ներուժը, որպեսզի կիրառվեն հնարավոր բոլոր միջազգային պատժամիջոցները Ադրբեջանի նկատմամբ. Արտակ Թովմասյան
БЛОГ«Թովմասյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արտակ Թովմասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ելնելով ստեղծված իրավիճակից, յուրաքանչյուր հայ պարտավոր է կատարել իրենից կախված ամեն ինչ՝ մեր հայրենիքի պաշտպանության համար:
Օգտվելով Հայաստանի Հանրապետության իշխանության անգործությունից՝ Ադրբեջանը ցինիզմով կրկին գնում է քայլերի, որոնք ուղղված են Հայաստանի Հանրապետության ամբողջականության դեմ: Ադրբեջանի իշխանություններին՝ մասնավորապես Իլհամ Ալիևին, տալիս ենք ժամանակ մինչև երեկո, որպեսզի նրանք դուրս գան ՀՀ-ի տարածքից, դուրս գան իրենց խաղացած դերից, և սթափ գիտակցեն իրենց կատարած բոլոր քայլերը: Հակառակ դեպքում կօգտագործեմ իմ ներուժն ու միջազգային կապերը, որպեսզի կիրառվեն հնարավոր բոլոր միջազգային պատժամիջոցները Ադրբեջանի նկատմամբ:
Իսկ Հայաստանի Հանրապետության կառավարությանն այսպիսի դեպքերի համար էի բազմիցս ասում, որ պետք չէ գնալ ձևական ընտրությունների, քանզի
նման սխալներն են առաջացնում քաոսային վիճակ»:
1
Армянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de Bruxelles
2
Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограничений
3
На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалас...
4
Ложная повестка искусственного государства. Аршак Карапетян
5
Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»



