Ереван, 30.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Վրաստանի տարանցիկ գործառույթի համար հայ-ադրբեջանական հաղորդակցությունների բացման վտանգը խիստ չափազանցված է․ «Փաստ»

МЕЖДУНАРОДНОЕ

«Փաստ» օրաթերթը գրում է

kommersant.ru-ն «Վրաստանը փորձում է կտրված չմնալ ճանապարհի կողքին» վերնագրով հոդվածում գրում է, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, որը պաշտոնը ստանձնել է 2021 թվականի փետրվարին, վերջերս այցելել է Թբիլիսիի համար երկու ամենակարևոր երկրներ՝ Ադրբեջան և Հայաստան: Ընդ որում, երկու մայրաքաղաքներում էլ ընդունելությունը շատ ջերմ է եղել: Այդ այցերի հիմնական նպատակն ընկած է հենց մակերեսին: Դա տարածաշրջանում սպասվող տրանսպորտային միջանցքների ապաշրջափակումն է, որի շուրջ բանակցությունները նախանշված են Ղարաբաղյան երկրորդ պատերազմը դադարեցնելու եռակողմ համաձայնագրով, ինչն այնքան էլ ձեռնտու չէ Վրաստանին: Ապագայում այդ նախագիծը ենթադրում է Թուրքիայի հետ Հայաստանի սահմանի բացում, ինչպես նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև Ադրբեջանի տարածքով երկաթուղային տարանցման մեկնարկ, և նման կերպ Վրաստանը զրկվում է եկամտի լուրջ աղբյուրից:

Ներկայումս Բաթումիի նավահանգիստը Հայաստանի համար գրեթե միակ պատուհանն է դեպի Եվրոպա, իսկ Թբիլիսիի և Վլադիկավկազի միջև գտնվող Վերին Լարսի անցակետը՝ դեպի Ռուսաստան: Միևնույն ժամանակ, երկաթգիծը, նույնիսկ Ադրբեջանով անցնող, տեսականորեն կարող է Հայաստանի համար ավելի շահավետ տարանցիկ ուղի դառնալ, քան վրացական Ռազմավիրական մայրուղին, որը պարբերաբար փակվում է վատ եղանակի պատճառով: Վրաստանի տնտեսական զարգացման նախարարությունից «Կոմերսանտին» ասել են, որ անհնար է թերագնահատել այդ ճանապարհի նշանակությունը տարածաշրջանի համար: Այդ ճանապարհը Թբիլիսիում ուշադրության է արժանացել դեռ Լեռնային Ղարաբաղի ստատուս-քվոյի փոփոխությունից առաջ: Երկու տարի առաջ վրացական իշխանությունները Ասիական զարգացման բանկի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի օգնությամբ, որոնք ընդհանուր առմամբ հատկացրել էին շուրջ 500 միլիոն դոլար, սկսել են մայրուղու կառուցում, որն, ըստ էության, Ռազմավիրականին զուգահեռ է:

Կառուցվող 22,7 կմ երկարությամբ Քվեսեթի-Կոբի նոր մայրուղին ավելի քիչ վտանգավոր կլինի սողանքների ու ձնահոսքերի նկատմամբ, ինչը նշանակում է, որ այն ավելի գրավիչ կլինի բեռնատարների վարորդների համար: Նախագիծը նախատեսում է 15 մետր տրամագծով ինը կիլոմետրանոց թունելի կառուցում, որն աշխարհում անալոգ չունի: Հիմնական թունելից բացի, մինչև 2024 թվականը կկառուցվի ևս հինգ ավելի կարճ թունել և 6 կամուրջ: «Ճանապարհը, որի շինարարությունը նախատեսվում է ավարտել երեք տարվա ընթացքում, էապես կնպաստի Հայաստանի և Ռուսաստանի միջև ցամաքային հաղորդակցությանը, - «Կոմերսանտին» ասել է հայկական ամենամեծ լոգիստիկ ընկերության տնօրեն Գագիկ Աղաջանյանը,- այդ ենթակառուցվածքը ներդնելուց հետո Հայաստանի համար Վրաստանը կդառնա դեպի Ռուսաստան տանող լավագույն միջանցքը»: Այնուամենայնիվ, Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական հավասարության նախկին պետնախարար Պաատա Զաքարեիշվիլին «Կոմերսանտին» ասել է, որ վրացական կողմը չպետք է թուլանա:

«Մեր իշխանությունները կորցնում են նախաձեռնությունը, քանի որ չեն մասնակցում ռուս-ադրբեջանա-հայկական միջկառավարական հանձնաժողովին, որն այժմ աշխատում է հաղորդակցության ուղիների բացման հարցի շուրջ», ասել է նա: Հիշեցնենք, որ երբ խոսքը տարածաշրջանում տրանսպորտային միջանցքների ապաշրջափակման մասին է, ապա առավել ակտիվորեն քննարկվում է միայն մեկ երթուղի՝ Բաքվից Նախիջևան (Ադրբեջանի անկլավ), որն անցնում է Հայաստանի Սյունիքի մարզով: Ղարաբաղում պատերազմի ավարտից հետո այդ մարզը դարձել է եթե ոչ թեժ կետ, ապա լարվածության կետ. տեղի բնակիչները շատ դժգոհ են այն փաստից, որ ադրբեջանական զինուժը տարածքներ ու բնակավայրեր է զավթում՝ բացատրելով, որ, ըստ խորհրդային քարտեզների, հենց այդպիսին են եղել Հայկական և Ադրբեջանական ԽՍՀ-ների սահմանները: Սյունիքով երկաթուղու կառուցումը Հայաստանի իշխանությունները ծայրաստիճան բացասաբար են ընկալում՝ համարելով, որ դա անհրաժեշտ է բացառապես Բաքվին, բայց ոչ մի օգուտ չի տալիս Երևանին:

«Բացառվում է, որ քննարկվի միջանցքի հարցը: Այո, ընդունված է օգտագործել «միջանցք» բառը որպես տրանսպորտային ուղի, բայց այդ համատեքստում պետք է նշել, որ, որպես տրանսպորտային միջանցք, հարցը չի քննարկվում», - օրերս մեկնաբանել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որը տրանսպորտային ուղիների ապաշրջափակման եռակողմ հանձնաժողովի անդամ է: Ըստ ադրբեջանցի քաղաքագետ, «Վալդայ» միջազգային քննարկման ակումբի փորձագետ Ֆարհադ Մամեդովի, տեսանելի ապագայում Վրաստանով տարանցիկ հոսքերը կպահպանվեն նույն ծավալով: «Հաղորդակցությունների ապաշրջափակման բոլոր հեռանկարները շուտ չեն լինի: Մոտակա ծրագրի, մասնավորապես Զանգեզուրի միջանցքի կառուցման իրականացումը ենթադրում է երեք-չորս տարի», - ասել է նա «Կոմերսանտին»:

Նա նաև նշել է, որ բոլորովին վերջերս կոնտեյներային առաջին գնացքը, Բաքու-Թբիլիսի-Կարս ճանապարհով անցնելով, Թուրքիայից հասել է Ռուսաստանի Կալուգայի շրջան, և դա նշանակում է, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև երկաթուղային հաղորդակցությունը արդեն կարելի է համարել կայացած: Վրաստանի հասարակայնության հետ կապերի ինստիտուտի պրոֆեսոր Թորնիկե Շարաշենիձեն նույնպես համոզված է, որ Վրաստանի տարանցիկ գործառույթի համար հայադրբեջանական հաղորդակցությունների բացման վտանգը խիստ չափազանցված է: «Հայ-ադրբեջանա-ռուսական ուղիները վերականգնելու և նոր ուղիներ կառուցելու համար ժամանակ և զգալի միջոցներ կպահանջվեն», - ասել է նա «Կոմերսանտին» տված հարցազրույցում: Ըստ փորձագետի, «եթե նույնիսկ Ադրբեջանը վերականգնի երկաթուղային գիծը դեպի Նախիջևան, դժվար թե այն կարողանա բավարարել Ադրբեջանի, Նախիջևանի և հատկապես Թուրքիայի բոլոր կարիքները»:

Իսկ Բաթումիի և Փոթիի նավահանգիստների ներուժը, որտեղից հնարավոր է ապրանքներ ուղարկել աշխարհի ցանկացած կետ, պարոն Շարաշենիձեն համարում է եզակի և անփոխարինելի: Պաատա Զաքարեիշվիլին համաձայն է, որ նոր երթուղիների բացումից հետո «դժվար թե հնարավոր լինի ամբողջովին զրոյացնել Վրաստանի տարանցիկ գործառույթը»: Բայց նա հավելել է, որ «երկիրը կարող է կորցնել զգալի ռեսուրսներ իշխանությունների անփութության պատճառով»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежом«Переводим вас на 5G, наберите команду»: IDBank предупреждает о мошенничестве под видом «обновления связи»Ucom и staff.am организовали Executive Offsite Vol.1, объединив ведущих бизнес-лидеров Армении Арман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»Как учесть голос диаспоры на выборах? Америабанк и АБР заключили договор на сумму 100 миллионов долларов США для расширения финансирования микро-, малых и средних предприятий и «зеленых» инвестиций в Армении ISNA: Иран не давал обещаний по атому, это предмет отдельных переговоров с СШАВеликобритания, Франция, Испания и Италия отвергли план генсека НАТО по увеличению военной помощи УкраинеМарко Рубио 26 мая прибудет в Армению