Ереван, 30.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Կստեղծվի Հայաստանի բուժաշխատողների ամբողջական տվյալներով ռեգիստր, որը կցված կլինի տարբեր բազաների․ «Փաստ»

ОБЩЕСТВО

«Փաստ» օրաթերթը գրում է

Առողջապահության նախարարությունը ցանկանում է ունենալ բուժաշխատողների ռեգիստր, որն իր հերթին կցված կլինի տարբեր բազաների, և հնարավորություն կտա ամբողջական տվյալներ ունենալ Հայաստանի Հանրապետության բուժաշխատողների` առողջապահության ոլորտում մարդկային ներուժի վերաբերյալ: Այս կերպ է նախարարությունը հիմնավորում «Բուժաշխատողների ռեգիստրի ձևավորման և վարման կարգը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագիծը հանրային քննարկման ներկայացնելը:

Նշվում է, որ նախագծի ընդունումը բխում է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքից, որի 9-րդ հոդվածի 2-րդ մասով կառավարությանը վերապահված է բուժաշխատողների ռեգիստրի ստեղծման լիազորություն: Դրա ստեղծման նպատակն է առողջապահության բնագավառում գործունեություն իրականացնող բուժաշխատողների վերաբերյալ տվյալների հավաքումը, հաշվառումը, պահպանումը, ուսումնասիրումը, վերլուծությունը, կանխատեսումը և օրենքով նախատեսված դեպքերում դրանց փոխանցումը: Առողջապահական աշխատուժի պլանավորման, բժշկական մասնագետների նպատակային ուսուցման կազմակերպման, առողջապահական մասնագետների հավաստագրման համար խիստ անհրաժեշտ է ճշգրիտ և իրական ժամանակում թարմացվող առողջապահական աշխատուժի շտեմարանների առկայությունը՝ տվ յալ պահին աշխատող, չաշխատող և կլինիկական օրդինատուրայում սովորողների (քանի որ արտակարգ իրավիճակներում նրանք նույնպես ներգրավվում են որպես բժշկական սպասարկում իրականացնողներ) վերաբերյալ ամբողջական տեղեկատվության և հետագա վերլուծության ու կանխատեսման համար:

Ռեգիստրը բժշկական անձնակազմի տեղեկատվության հիմնական աղբյուրն է, իսկ առողջապահական ծառայություններ մատուցողները առաջնային աղբյուր են բժշկական ծառայության և պացիենտի հետ կապված տվյալների էլեկտրոնային առողջապահության համակարգ մուտքագրման համար: Նախարարությունն ընդգծում է, որ 2020 թ.-ի կորոնավիրուսային հիվանդության և նույն թվականի ռազմական իրավիճակը ցույց տվեցին բժշկական անձնակազմի տեղակայման արդյունավետ պլանավորման և կառավարման կարևորությունը: Կենտրոնացված բժշկական աշխատուժի տեղեկատվական համակարգի և տվյալների հավաքագրման իրավական կարգավորման բացակայությունը դժվարացրեց անձնակազմի արդյունավետ տեղակայման և կորոնավիրուսային հիվանդության բուժման վերաբերյալ անհրաժեշտ դասընթացների կազմակերպումը:

Ներկայումս նախարարության «Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի առողջապահական տեղեկատվական վերլուծական ազգային կենտրոնը բժշկական ծառայություններ մատուցող կազմակերպություններից հավաքագրում է տարեկան վիճակագրական հաշվետվություններ՝ Առողջապահության նախարարի կողմից հաստատված ձևաթղթերի միջոցով: Հավաքագրված տեղեկատվությունը պարունակում է միայն ամփոփ տեղեկատվություն՝ բժշկական հաստատություններում աշխատող բժշկական մասնագետների մասնագիտացումների, սեռի, դրույքի մասին, որոնք ամփոփվում են հանրապետության, մարզի, բժշկական հաստատության մակարդակով և հրապարակվում են: Նախագծով առաջարկվում է հաստատել բուժաշխատողների ռեգիստրի ձևավորման և վարման կարգը, որը հիմք կհանդիսանա առողջապահության բնագավառում գործունեություն իրականացնող բժշկական մասնագետների վերաբերյալ տվյալների հավաքման, հաշվառման, պահպանման, ուսումնասիրման, վերլուծության, կանխատեսման և օրենքով նախատեսված դեպքերում փոխանցման համար:

Միաժամանակ նախագծով նախատեսվում է այս ռեգիստրի ինտեգրումը տվյալների այնպիսի բազաների, ինչպիսիք են` Պետական եկամուտների կոմիտեի «Հարկատու-3», ՀՀ ոստիկանության «Բնակչության պետական ռեգիստր», ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության «Ազգակցական կապերի համակարգ», ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Կրթության կառավարման տեղեկատվական միասնական համակարգ»: Հավելենք, որ հանրային քննարկման հարթակում արդեն իսկ կան նախագծին դեմ արտահայտվողներ:

Լուսինե Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Как конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе