«Մեր բոլորի ներսում մի բան կոտրվել է... բոլորս դարձել ենք նյարդային, անհանգիստ, տխուր... չեմ ուզում այս իրականության մեջ մնամ...»․ Լիլիթ Մուրադյան
ЛАЙФՀաղորդավաչուհի Լիլիթ Մուրադյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում հաղորդավարուհին պատկարված է դստեր հետ, իսկ հրապարակմանը կից նա կիսվել է իր հույզերով ու մտորումներով․
«Մենք էլ երբեք չենք լինի առաջվանը, կուրախանանք, կժպտանք, կապրենք (ճարներս ինչ), բայց մեր բոլորի ներսում մի բան կոտրվել է, փչացել է...մենք բոլորս դարձել ենք նյարդային, անհանգիստ, տխուր...մեկ-մեկ անկեղծ ուզում եմ կորել, չեմ ուզում այս իրականության մեջ մնամ...աշխարհը փոխվել է, փոխվել են մարդիկ...ուզում եմ մտնեմ իմ սիրած ֆիլմի մեջ, ու ապրեմ այնտեղ, իմ երևակայական իրականության մեջ...հաճախ ուժերս գնում են, լինում են օրեր, երբ երկար լացում եմ, գիշերներ, երբ անքուն եմ...ներսումս մի առնետ է ապրում, հա կրծում է ինձ ներսից, չի թողնում հանգիստ շունչ քաշեմ...սա էլ կանցնի», - գրել է Լիլիթը։
Ավելի վաղ հրապարակված կադրերում հաղորդավարուհին պատկարված էր որդու հետ, որը վերջերս է լույս աշխարհ եկել։ «Խնդրում եմ, սիրեք ինքներդ ձեզ, փայփայեք, գուրգուրեք, երես տվեք ձեզ, երբեք թույլ չտաք, որ ձեզ կոտրեն, թույլ չտաք, որ ձեր երազանքները խլեն ձեզանից, դուք սիրուն եք, խելացի եք, ուժեղ եք...եթե ինձ մոտ ստացվում է, ապա ձեզ մոտ էլ ամեն ինչ կստացվի, հիշե’ք, որ անգամ վատ օրը տևում է 24 ժամ...»,- գրել էր նա։