«Ամենադառը ներկան ու մշուշոտ ապագան մեզ հասան»․ Արեւիկ Ուդումյան
ЛАЙФՀաղորդավարուհի, պրոդյուսեր Արեւիկ Ուդումյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել, որում պատկերված է զավակների հետ։
Իր միկրոբլոգում տեղադրված կադրին կից երիտասարդ մայրիկը կիսվել է իր մտքերով։
«Թվում էր, թե մեր սերունդը չի ունենալու անհանգստություն իր երեխաների վաղվա օրվա համար, բայց արի ու տես, որ ամենադառը ներկան ու մշուշոտ ապագան մեզ հասան։ Չեմ կարող ներել կամ համակերպվել այն ամենի հետ, ինչ եղավ ու շարունակվում է լինել. երբեք խեղճությունը, վիշտը, տառապանքն ու անզորությունն այսքան խիտ, շատ ու արագ չեն եղել մեր կյանքում», - գրել է Արեւիկն ու հավելել #իմհայաստան#խաղաղօրերիհույսով #մտքեր #Երեւան հեշթեգերը։
Ավելի վաղ հրապարակված լուսանկարում երիտասարդ մայրիկը պատկերված էր դստեր հետ, ում նա ջերմ գրկել էր ու ժպտում էր։ Հրապարակմանը կից Արեւիկը գրել էր․ «Երբ շարունակությունդ կես տարեկան է»։