Հենրիխ Մխիթարյանը կատարեց խոստումը
СПОРТ«Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Աուգսբուրգի» դեմ Գերմանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի խաղում խփած գոլը նվիրել է դորտմունդյան ակումբի երկրպագուներին: Այդ մասին Հայաստանի հավաքականի 26-ամյա ֆուտբոլիստը հայտնել է ֆեյսբուքյան էջում:
«Ինչպես խոսացել էի, գոլս նվիրում եմ ձեզ՝ երկրպագուներ: Für sie BVB Fans»,- գրել է Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» դեմ Գերմանիայի առաջնության 16-րդ տուրի խաղում Հենրիխ Մխիթարյանը գոլի հեղինակ դառնալուց հետո 2 անգամ չէր կարողացել գրավել դատարկ դարպասը, սակայն «Բորուսիայի» երկրպագուներն աջակցել էին նրան՝ ուղեկցելով ծափահարություններով: Դրանից հետո Մխիթարյանը շնորհակալություն էր հայտնել «Բորուսիայի» ֆանատներին եւ խոստացել, որ կփորձի գոլ խփել նրանց համար:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты



