«Տարբերվող աղջիկ»․ Սոնա Ռուբենյանը՝ սպորտային կերպարում
ЛАЙФԵրգչուհի Սոնա Ռուբենյանը նոր լուսանկար է հրապարակել վերջերս ունեցած հանգստից, որում ներկայացել է սպորտային կերպարում։
Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում տաղանդավոր երգչուհին կրում է նարնջագույն երանգի կոստյում, բաց գույնի բլուզ, մարզակոշիկներ։ Նրա ալիքավոր վարսերն արձակված են, նվազագույն շպարով է։ Հրապարակմանը կից նա գրառում չի կատարել, սակայն հետեւորդներն ու երկրպագուները բազմաթից հաճոյախոսություններ են հղել՝ գրելով․ «Տարբերվող աղջիկ», «հիասքանչ», «էլեգանտ», «Բնական ու շատ անկեղծ անձնավորություն»։
Օրերս տեղադրված կադրերում երգչուհին կապույտ զգեստ էր կրում, որը բաց էր ուսերի հատվածում։ Սոնան արձակել էր մազերն ու բնական շպար էր ընտրել։ Կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները՝ լայնեզր գլխարկ, արեւային ակնոց, գոտի։ Հետեւորդները նրան բազմաթիվ դրական խոսքեր էին գրել․ «Յուրահատուկ»։