«Ներողամիտ ու շնորհակալ եղեք»․ Մարիամ Ալեքսանյանը ծնողների ու եղբոր հետ ջերմ լուսանկար է հրապարակել
ЛАЙФԴերասանուհի Մարիամ Ալեքսանյանն ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրում Մարիամը պատկերված է ծնողների եւ եղբոր հետ։ Ընտանիքի անդամները կրում են միանման հագուստ։ Հրապարակմանը կից Մարիամը գրել է․
«Սիրեք Ձեր ընտանիքը: Գնահատեք նրանց, փայփայեք, ամուր գրկեք ու ամեն օր ասեք, որ սիրում եք նրանց: Մեզ երջանկություն պարգեւողը ընտանիքն է, նրա ներսում ապրող մարդկանց առողջությունը, իրենց աչքերի փայլն ու ժպիտը: Ներողամիտ ու շնորհակալ եղեք»։
Հիշեցնենք, որ օրերս հրապարակված կադրերում դերասանուհին կրում էր սպիտակ գույնի տոպ, գոտկատեղը բարձր ջինսե տաբատ, ժիլետ։ Նրա ուղիղ հարդարված մազերն արձակված էին, մեղմ, բայց ընդգծված շպարով էր։ Հրապարակմանը կից Մարիամը դիմելով հետեւորդներին՝ գրել էր․
«Գրեք Ձեր կարդացած կամ մտքում պտտվող,սրտում փոթորիկ առաջացնող մտքերը (լեզուն բնավ կապ չունի):
Երբեմն մեկ տողը ավելի շատ միտք է պարունակում քան բառերի հսկայական կույտը»։