«Միսս տիեզերք»–ում հաղթեց Մեքսիկայի ներկայացուցիչը, Մոնիկա Գրիգորյանը 20-յակ չանցավ․ Գոհար Հարությունյանը՝ նրա ելույթից հետո միջազգային արձագանքի մասին
ЛАЙФՄայամիում կայացել է «Միսս տիեզերք» գեղեցկության մրցույթի եզրափակիչ շոուն, որի ժամանակ հայտնի է դարձել հաղթողը։ Գեղեցկուհու թագն այս տարի բաժին հասավ Մեքսիկայի ներկայացուցիչ 26-ամյա Անդրեա Մեսային։
Մոդելը մրցույթի պատմության մեջ բաղձալի տիտղոսին արժանացած երրորդ մեքսիկուհին է։ Նա մասնագիտությամբ ծրագրավորող է և հաճախ է բարձրաձայնում գենդերային անհավասարության մասին։
Հեղինակավոր մրցույթին Հայաստանը ներկայացրել է 21-ամյա Մոնիկա Գրիգորյանը, որի ելույթները Tert.am Life–ը ներկայացրել է իր ընթերցողներին։
Մոնիկան չի ընդգրկվել լավագույն 20-յակի մեջ, որից էլ ընտրվել է հաղթողը, սակայն «Միսս Արմենիա» ՀԿ նախագահ Գոհար Հարությունյանը Tert.am Life–ի հետ զրուցում ասաց, որ շատ գոհ է Մոնիկայի ելույթից։
«Մոնիկան արել է ավելին, քան ակնկալվում էր։ Եթե այլ տարիների մրցույթին պատրաստվել ենք մոտ 6 ամիս, այս տարի ընդամենը 2 ամիս ունեինք։ Այն, ինչ արեց Մոնիկան, ինչպես ելույթ ունեցավ, հրաշալ էր։ Ես գիտեմ, որ մենք այս տարի շատ մոտ ենք եղել լավագույն 20–ում ընդգրկվելու սահմանագծին։ Անկախ նրանից, որ չենք ընդգրկվել, մրցույթում մեր վարկանիշը բարձրացել է։ Շատ դրական արձագանքներ ունենք թե՛ Մոնիկայի մասին, թե՛ առհասարակ մեր մասնակցության։ Պանդեմիայից հետո մոտ 15 երկիր չի կարողացել մասնացել ենք հետպատերազմական ճգնաժամային իրավիճակում մասնակցեցինք և դա գնահատվեց»,– ասաց Գոհարը։
Գեղեցկուհու տիտղոսակիրը նկատեց, որ այս տարի Լատինական Ամերիկայի ներկայացուցիչները շատ ուժեղ էին, 20-յակում ավելի շատ այդ տարածաշրջանի ներկայացուցիչներն էին, և դա արդար որոշում էր։
«Նախկինում հավասարաչափ բաշխում էին անում տարածաշրջանների միջև, այս անգամ Եվրոպայից ընդամենը 2 ներկայացուցիչ կար 20-յակում, բայց այսպես ավելի արդար է»,– նկատեց Գոհարը։