Զիրոյանի և Հայկի փոխարեն պետք է խաղային Բենն ու Էդգարը, նկարահանվածը եթերում չհայտնվեց և ևս 3 հետաքրքիր փաստ «Երկուսով» սերիալի մասին
ЛАЙФTert.am Life–ն իր ընթերցողներին ներկայացրել է «Երկուսով» հեռուստասերիալի ավարտական սերիաների բեքսթեյջն ու հայտնել, որ վերջին՝ 198-րդ սերիան, եթերում կլինի մայիսի 26-ին։ Մինչ լսարանը հետևում է նախագծի եզրափակիչ սերիաներին, Tert.am Life–ն առանձնացրել է 4 հետաքրքիր փաստ նախագծ մասին։ Սա, թերևս, ամենաշատ դերասանական փոփոխություններով նախագիծն է, որն ի սկզբանե նկարահանվեց 2 անգամ։
Փաստ 1
«Երկուսով» հեռուստասերիալի աշխատանքները սկսվել են դեռևս 2019 թվականին՝ «Էլենի օրագիրը 2» հեռուստասերիալի ավարտից անմիջապես հետո դերասանական կազմի մի մասը պետք է աշխատանքը սկսեր այս նախագծում։ Հեռուստասերիալի ընդհանուր տևողությունը մոտ 9 ամիս է, սակայն ավարտվում է միայն 2021-ի մայիսին, քանի որ այս ընթացքում 2 դադար ունեցավ, որոնցից մեկը՝ ավելի քան 6 ամիս։
Փաստ 2
Ի սկզբանե «Երկուսով» հեռուստասերիալը պետք է եթերում լիներ դերասանական այլ կազմով։ Զիրոյանի դերում պետք է խաղար Բեն Ավետիսյանը, Հայկ Հովհաննիսյանի դերում՝ Էդգար Իգիթյանը։ Ավելին, հեռուստասերիալի առաջին սերիաներն արդեն նկարահանվել էին, երբ Բենն ու Էդգարը որոշեցին լքել նախագիծը։ Նկարահանումները սկսվեցին 0-ից։
Թե՛ Բենը, թե՛ Էդգարը Tert.am Life–ի հետ զրույցում հավաստիացել էին, որ որևէ կոնֆլիկտ չի եղել, եղել, պարզապես հանգստի կարիք ունեին, պետք է դադար վերցնեին, անձնական գործերով զբաղվեին։
Նկատենք, որ ի սկզբանե փոխվել էր նախագծի ռեժիսորը՝ Մհեր Խաչատրյանի փոխարեն նախագիծը հանձնվել էր Արամ Շահբազյանին: Վերջինս ղեկավարում էր աշխատանքը, իսկ ռեժիսորները Հայկ Վարդանյանն ու Արթուր Սարիբեկյանն են։ Սցենարիստ Անի Մաղաքյանն էլ մեզ հետ զրույցում նկատել էր, որ նման փոփոխությունը չէր կարող անհետևանք մնալ:
Փաստ 3
Նախագծի ընթացքում էլ դերասանական կազմում փոփոխություններ եղան։ 6 ամսվա դադարից հետո «Երկուսովի» հեռուստասերիալի նկարահանումների վերսկսման ժամանակ դերասանուհի Եվա Բաղդասարյանն արդեն զբաղված էր Ելենա Արշակյանի «Օջախի երգը» հեռուստասերիալում։ Նրա կերպարային գիծը հեռուստասերիալում փակվեց։ Մերի Երեմյանը նախագիծ վերադառնալու համար կիսատ թողեց աշխատանքը «Ծաղիկներ ձյան տակ» նախագծում։ Հարցի լուծումն այժմ իրավաբանական տիրույթում է։
Փաստ 4
Աննայի դերը վերադարձավ Անուշիկ Առաքելյանին․ Աննայի դերակատար Գայանե Ավետիսյանը նկարահանումների մեկնարկին Հայաստանում չէր: Նրան փոխարինեց դերասանուհի Անուշիկ Առաքելյանը: Ընդ որում՝ Անուշիկը Tert.am Life–ի հետ զրույցում հետաքրքիր բացահայտում էր արել․ «Պարադոքսն այն է, որ հեռուստասերիալի սկզբում ես պետք է մարմնավորեի Աննայի կերպարը, բայց որոշակի խնդիրների պատճառով չնկարահանվեցի»: