Ռուսաստանն աջակցություն է առաջարկել Հայաստանին ու Ադրբեջանին սահմանների դեմարկացիայի ու դելիմիտացիայի հարցում
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանն աջակցություն է առաջարկել Հայաստանին ու Ադրբեջանին սահմանների դեմարկացիայի ու դելիմիտացիայի հարցում: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, ապա ադրբեջանական կողմն այդ միջադեպից հետո հայտարարել է, որ դա թյուրիմացության ու, ամենակարևորը, սահմանի բացակայության արդյունք է, որը դելիմիտացված ու դեմարկացված կլիներ: Այնտեղ որևէ մեկը երբեք դրանով չի զբաղվել:
Մենք պատրաստ ենք այս հարցում աջակցություն ցուցաբերել՝ տրամադրելով քարտեզագրական նյութեր ու խորհրդատվական ծառայություն»,-ասել է նա:
Լավրովը հավելել է, որ պատճառ չկա սրել զգացմունքները՝ կապված հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի հետ:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



