ԻՊ-ն հարվածել է Իրաքում տեղակայված թուրքական զորքերին
МЕЖДУНАРОДНОЕԾայրահեղական ահաբեկչական «Իսլամական պետություն» կազմակերպությունը հարձակում է իրականացրել իրաքյան Մոսուլ շրջանում գտնվող Բաշիքա բնակավայրում տեղակայված թուրքական զորամիավորումների վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Միլլիեթ» պարբերականը, այս մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը:
Հայտարարության մեջ նշվում է, որ քրդական փեշմերգաների (քրդական զորամիավորումներ) և իսլամիստ ահաբեկիչների միջև բախումների հետևանքով կրակի է ենթարկվել Բաշիքայի այն զորավարժարանը, որտեղ թուրքական ուժերն են եղել: Կատարվածի հետևանքով 4 թուրք զինվոր վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց:
Թուրքական կողմը տեղի ունեցածը համարում է որպես ապացույց Բաշիքայում թուրքական ռազմական ներկայության անհրաժեշտության համար:
1
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
2
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



