Կրակոց եղել է, բայց ոչ Թաղավարդ գյուղի ուղղությամբ. համայնքապետ
ОБЩЕСТВОԱդրբեջանցիները կրակել են ոչ թե Թաղավարդ գյուղի ուղղությամբ, այլ իրենց տարածքում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Արցախի Թաղավարդ համայնքի ղեկավար Օլեգ Հարությունյանը։
«Կրակոցը մեր գյուղից հեռու է եղել։ Թուրքերն իրենց տարածքում են կրակել, մեր վրա չեն կրակել»,- ասել է նա։
Նշենք, որ Մարտունու շրջանի Թաղավարդ համայնքի մի մասը պատերազմից հետո կիսվել է. մի մասը հայկական կողմի հսկողության տակ է, մյուսը՝ ադրբեջանական։
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, թե ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Արցախի Հանրապետության Թաղավարդ գյուղի ուղղությամբ՝ գյուղի դիմաց գտնվող ադրբեջանական դիրքից։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Как вы думаете, где будет Армения?



