Ոճափոխություն․ Օլյա Հակոբյանի նոր լուսանկարները
ЛАЙФԴերասանուհի Օլյա Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով նոր ոճափոխությունը։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Օլյան գանգուր վարսերով է։ Դերասանուհին կրում է ամառային թեթեւ զգեստ, իսկ կերպարն ամբաղջացնում են ականջօղերը։ Նա նուրբ շպարով է։ Հրապարակմանը կից Օլյան անգլերեն լեզվով գրել է․ «Իմ օրվա մասին»։ Ի պատասխան՝ երկրպագուները շնորհավորել են նրա տաևեդարձը։
Ավելի վաղ դերասանուհին NEWS.am STYLE-ին էր տրամադրել իր նոր ֆոտոշարքն ու պատասխանել մի շարք հարցերին՝ իր ոճի, զգեստապահարանի եւ ոճային ամենամեծ քննադատի մասին: «Ես շատ տարբեր եմ հագնվում՝ կախված այն փաստից, թե ուր եմ գնում եւ ինչ նատակով, բայց ինձ մոտ ավելի հաճախ գերակշռում է casual ոճը, որը նախ՝ շատ հարմար է, երկրորդ՝ դրա հետ շատ հեշտ է համադրել տարբեր ոճերը, երրորդ՝ քանի որ ես զբաղվում եմ սպորտով, ինձ այդ ոճն ավելի հոգեհարազատ է առօրյայում: Իսկ էկրանին ես, հիմնականում, մարմնավորում եմ էլեգանտ կանանց, ինչի համար էլ ինձ եթերով ավելի հաճախ նման ոճում կարելի է տեսնել: Բայց առօրյայում, անգամ, երբ դասական ոճի հագուստ եմ կրում, այն համադրում եմ որեւէ սպորտային դետալի՝ օրինակ՝ կոշիկի, գլխարկի եւ այդ ոճի այլ աքսեսուարի հետ»,- նշել էր նա։