ՊՆ-ն ներկայացնում է իրավիճակը, կխնդրեմ բավարարվել դրանով. ՊՆ փոխնախարարը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին
ПОЛИТИКАԵնթադրում եմ՝ ինչ հարցեր են հնչելու, կխնդրեմ հետևեք ՊՆ-ի տարածած հաղորդագրություններին և պաշտոնական լրահոսին: Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց ՀՀ ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը՝ հրաժարվելով պատասխանել լրագրողների՝ սահմանային իրավիճակին առնչվող հարցերին:
«Իմ դիտարկմամբ՝ օրական պարտադիր կերպով ՊՆ-ն ներկայացնում է իրավիճակը և կխնդրեմ բավարարվել դրանով. շնորհակալություն, շնորհակալ եմ: Ես որևէ բան չեմ ասելու, ՊՆ-ն տալիս է տեղեկություն: Ես գիտեմ՝ ես ով եմ և կխնդրեմ հետևել պաշտոնական լրահոսին»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանն ասել էր՝ կքննարկվի, թե ինչպես է եղել, որ Ադրբեջանի զինուժն անարգել մուտք է գործել ՀՀ տարածք, փոխնախարարը չարձագանքեց:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



